Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյան. ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում հայտնի կդառնա կառավարության կազմի 90 տոկոսը (Տեսանյութ)

Ապրիլ 26,2014 16:30

Քիչ առաջ մեկնարկեց ՀՀԿ ԳՄ նիստը: Նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց լրագրողների հետ: Նա հայտարարեց, որ նիստի ընթացքում հայտնի կդառնա կառավարության անդամների 90 տոկոսը:

Անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին՝ պարոն Աբրահամյանը նշեց, որ ինքն առաջին քայլը կատարել է եւ ոչ իշխանական քառյակի հետ քննարկել է բարեփոխումը: Իսկ քառյակի առաջարկած նախագծի հինգ կետերից երկուսը կամ երեքն ընդունվել են.

«Քննարկման արդյունքում անպայման ընդհանուր հայտարարի կգանք, ամեն դեպքում պետք է ողջունել իմ քայլը. Ես փորձում եմ քաղաքական ուժերի բոլոր շերտերի հարցերը քննարկել»:

Հովիկ Աբրահամյանը հրաժարվեց պատասխանել որոշ հարցերի՝ խնդրելով իրեն ժամանակ տալ. «Ես չեմ ուզում խոստումեր տալ, որ վաղը պատասխանատվության ենթարկեք ինձ, ասեք՝ խոստացավ, չարեց դրա համար պետք է լավ մտածել» :

Վարչապետին մոտեցան երկու սփյուռքահայ գործարար, ովքեր օգնություն խնդրեցին վարչապետից:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Որկան պետք է տգետ լինել, որպեսզի չհասկանալ, որ այս Մխչյանի մուկը, նույնիսկ ամենաանկեղծ ցանկության դեպքում, ոչինչ չի կարող փոխել երկրում։ Ինչ կարող է անել,՝ դա շարունակել թալանը, մինչև երկրի լրիվ վախճանը, կամ էլ իր թալանածը վերադարձնել պետությանը, որով նույնպես ոչինչ չի փոխի, և արդյոք կգնա՞ այդ քայլին, երբ նրա ողջ մտածողության հիմքը՝ թալանն է։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930