Այսօր՝ ապրիլի 26-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ, որից հետո ՀՀԿ խորհրդի նիստ: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ նախագահի պաշտոնում ներկայացրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանին:
ԱԺ ապագա նոր նախագահը ծնվել է 1948թ. ապրիլի 8-ին Երեւանում: 1971թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Բանասեր: 1970-1972թթ. Երեւանի մետաքսի կոմբինատում եղել է փականագործ:
1972-1991թթ. աշխատել է կրթական համակարգում. թիվ 30 դպրոցում՝ ուսուցիչ, թիվ 94 եւ թիվ 153 դպրոցներում՝ տնօրենի տեղակալ, թիվ 3 եւ թիվ 185 դպրոցներում՝ տնօրեն:
Կարդացեք նաև
1991-1996թթ. եղել է Երեւանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, առաջին տեղակալ:
1995-1999թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 32 ընտրատարածք): Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:
1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք): Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Միասնություն» խմբակցության անդամ, ապա ղեկավար:
2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության ղեկավար:
2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ):
19.06.2007-17.11.2008թթ.` Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ:
11.11.2008-31.05.2012` «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար: ՀՀԿ խորհրդի անդամ: 2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Տեսանյութերը՝ «Ա1+»-ի
Հայաստանում ԱԺ-ն արդեն վաղուց ՉԻ ներկայացնում ժողովրդի շահերը. 5000 դրամանոց «դեմոկրատիայի» ու օլիգարխային կլանի արանքում:
Կեցցե Հայաստանի որթնած ու փթած իշխանությունն ու կառավարությունը։