«Դինամո» մարզադահլիճում մեկնարկեց ավանդական ուշուի միջազգային 10-րդ մրցաշարը՝ ընդառաջ եկող տարի նշվելիք Հայոց Գենոցիդի 100-րդ տարելիցին:
Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ առաջնությանը մասնակցում են Հայաստանի, Արցախի, Թուրքմենիայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Իրանի շուրջ 160 մասնակիցներ (92-ը՝ Հայաստանից), որոնք չորս տարիքային խմբերում մրցելու են վարժահամալիրային եւ մենամարտային ուշուից:
Միջազգային մրցաշարի կազմակերպիչներն են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան, Հայաստանի մարտարվեստների միությունը, այս մրցաշարի հիմնադիր Շենգավիթի վարչական համայնքը: Տիգրան Չոբանյանի խոսքերով, մրցաշարի կազմակերպիչներից է նաեւ «Դինամո» մարզական ընկերությունը, որն իր դահլիճը սիրով անվճար տրամադրել է մասնակիցներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև