Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ Սահմանադրությունում հանրաքվեի հետ կապված էական փոփոխություններ են սպասվում

Ապրիլ 26,2014 15:15

«Այսօրվա իրավակարգավորումները հնարավորություն չեն տալիս հնարավորինս ապահովելու նաեւ սահմանադրական վերահսկողություն, եւ այն նորմերը, որոնք գուցե ժամանակին իրենց արդարացրել են, զարգացման այդ փուլին համահունչ են եղել վերանայելու եւ ավելի կատարելագործելու էլ ավելի անհրաժեշտությունը կա»,- այսօր՝ ապրիլի 26-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, Սահմանադրական դատարանի խորհրդական, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը:

Նա համարում է, որ խնդիրը միայն Սահմանադրության բարելավումը չէ, բայց Սահմանադրության բարելավումը կարող է նպաստել առավել կանխատեսելի եւ արդյունավետ փորձ եւ քաղաքական մշակույթ ձեւավորելուն: Պարոն Դանիելյանը իր խոսքում նշեց, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը մինչեւ բարեփոխումերի նախաձեռնությունը խոչընդոտների չի հանդիպել.  «Մենք մինչեւ բարեփոխումների նախաձեռնելը չենք հանդիպել որեւէ խոչընդոտի զուտ տեսական առումով  ո՛չ քաղաքական ուժերի կողմից, ո՛չ մասնագետների կողմից. Բոլորն էլ միակարծիք են եղել այն հարցում, որ կա բարեփոխումների անհրաժեշտություն, այլ բան է, որ հայեցակարգը մշակելուց հետո որոշ դեպքերում տեսնում ենք այլ մոտեցումներ»:

Գեւորգ Դանիելյանը տեղեկացրեց, որ հանրաքվեի հետ կապված էական փոփոխություններ է նախատեսում, որը հնարավորություն կտա ինքնիշխանության սահմանափակման բոլոր տեսակի հարցերն վերապահել միայն հանրաքվեին. «Մեր սահմանադրությունը խոցելի է դարձնում մեր պաշտոնատար անձանց,  որովհետեւ ինքնիշխանության հետ կապված խնդիրները կարելի  է լուծել իրավասու պաշտոնյաների կամ պետական մարմինների միջոցով: Առաջարկվող տարբերակը այս իրավիճակը դարձնում է ավելի կանխատեսելի եւ արտաքին անվտանգության տեսակետից ավելի ընդունելի»:

Պարոն Դանիելյանը հայտարարեց, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի դիրքորոշումն այն է, որ  ընտրակարգը լինի համամասնական եւ ամենայն հավանականությամբ, մեծամասնական ընտրակարգին վերադարձ չի լինի. «Եթե մենք պարզապես վերցնենք համամասնական ընտրական կարգ եւ կիրառենք այնպիսի ընթացակարգեր, որոնք խոցելի կդարձնեն համամասնական ընտրական համակարգը, ես մտավախություն ունեմ, որ սա կարող է լուրջ հիասթափության տեղիք տալ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930