Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը կա. Գեւորգ Դանիելյան

Ապրիլ 26,2014 13:44

«Մենք՝ հեղինակներս,  համարում ենք, որ հայեցակարգը պատրաստ է, բայց պատրաստ է մեր պատկերացմամբ եւ հանրային լսումների իմաստն այն է, որ մենք կարողանանք ունենալ հնարավորություն՝ ավելի առարկայական պատկերացում ունենալու ե՛ւ քաղաքական դիրքորոշումների,  ե՛ւ մասնագետների մոտեցումների մասին, ըստ այդմ հարկ կլինի վերանայել հայեցակարգը եւ ավարտուն տեսքով ներկայացնել»,- այսօր՝ ապրիլի 26-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, Սահմանադրական դատարանի խորհրդական, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսորԳեւորգ Դանիելյանը: Նշենք՝ Սահմանադրության նոր տարբերակը պատրաստ կլինի սույն թվականի հունիսի 30-ին:

Բանախոսի խոսքերով՝ կարծիք կա, որ այսպիսի նախաձեռնությամբ հանդես են գալիս այն ժամանակ, երբ  կա կա՛մ քաղաքական ճգնաժամ, կա՛մ կա քաղաքական ճգնաժամի վտանգ, նա հայտարարեց, որ սխալ է նման մոտեցումը. «Քաղաքական փորձը ցույց է տալիս, որ բոլոր այն դեպքերում, երբ Սահմանադրական այս կամ այն բարեփոխումները հաջորդում են քաղաքական ճգնաժամերին կամ քաղաքական ճգնաժամին զուգորդում են, ապա չափազանց անկայուն են, հաջողություն չեն բերում եւ կարճ ժամանակ անց վերանայվում են»:

Գեւորգ Դանիելյանը չի բացառում այն հանգամանքը, որ երկրում կան սոցիալական, տնտեսական խնդիրներ, սակայն նա համարում է, որ սահմանադրական բարեփոխումները չեն խոչընդոտում, ընդհակառակը՝ պետք է օգնեն նման խնդիրների լուծմանը. «Երբեք սահմանադրական բարեփոխումները չեն կարող լուծել այն բոլոր խնդիրները, որոնք հասարակության առջեւ ծառացած են. կան սոցիալական, տնտեսական, իրավական խնդիրներ, որոնք ուղղակիորեն չեն առնչվում Սահմանադրության թերությունների հետ»:

Պարոն Դանիելյանը համարում է, որ սահմանադրական բարեփոխումներ կատարելու անհրաժեշտությունը կա եւ հիմա ճիշտ ժամանակն է,  նա իր խոսքում օրինակ բերեց միջազգային փորձը, որտեղ բարեփոխումները կատարվում են նույն ժամանակահատվածում, երբ հանրությունը հարկադրված է լինում անդրադառնալու սահմանադրական բարեփոխումներին. «Իհարկե՛ ժամկետները ոչինչ չեն ասում, եւ մենք չենք պատրաստվում յուրաքանչյուր այսպիսի ժամկետում անդրադառնալ Սահմանադրությանը: Արագության կամ հապճեպության խնդիր այստեղ չկան, բայց կուտակված խնդիրներ կան»:

Հիշեցնենք ՀՀ ներկայիս սահմանադրության ընդունվել է 2005 թվականին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930