Ապրիլի 24-ին Գերմանիայում առաջին անգամ Ենա քաղաքի քաղաքապետարանի հրապարակում զետեղվել է Հայաստանի դրոշը, որը խոնարհեցվել է՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
Իր ուղերձում Ենայի քաղաքապետ դոկտոր Ալբրեխտ Շրյոթերը նշել է, որ Հայաստանի դրոշի խոնարհեցումը նախ և առաջ Գերմանիայի մեղսակցությունը հիշեցնելու նշան է: Բացի դրանից, այն պետք է ուշադրություն հրավիրի այն փաստի վրա, որ ցեղասպանության ճանաչումը մինչ օրս մերժվում է Թուրքիայի կողմից:
ԱԳՆ