Արևմտյան Հայաստանի պատվիրակությունը Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանի գլխավորությամբ ապրիլի 24-ին Լաթաքիայի հայկական սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին ծաղկեպասակ դրեց՝ նկատելով, որ 21-րդ դարում տեղի ունեցած Քեսաբի իրադարձությունները 20-րդ դարասկզբի Ցեղասպանության շարունակությունն են: Արևմտյան Հայաստանի պատվիրակությունը Քեսաբի մատույցներից դատապարտում է Թուրքիայի կառավարությանը և հայտարարում, որ Քեսաբի հայաթափման պատասխանատուն թուրքական իշխանություններն են: Արմենակ Աբրահամյանը նաև իր տարակուսանքն է հայտնում Քեսաբ մեկնող հայ ազատամարտիկների քայլի վերաբերյալ ՀՀ նախագահի արձագանքի, ինչպես նաև նրանց նկատմամբ ՀՀ ԱԱԾ գործողությունների կապակցությամբ:
Քեսաբի ազատագրությանը պատրաստ են մասնակցել հայեր աշխարհի տարբեր երկրներից, որպեսզի Քեսաբը վերադառնա հայերին: Ելնելով քեսաբահայերի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից՝ Արևմտյան Հայաստանի նախագահը ստորագրել է հրամանագիր՝ հայկական պաշտպանական լեգիոն ձևավորելու մասին:
24 ապրիլ, 2014թ.
Լաթաքիա