Կազանում ավարտվեց ԱՊՀ երկրների դպրոցական երկրորդ խաղերի բասկետբոլի մրցաշարը:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Հայաստանի բասկետբոլիստուհիները հինգերորդ տուրում 77:47 հաշվով պարտության մատնելով Բելառուսի իրենց հասակակիցներին՝ մրցաշարում գրավել են 3-րդ տեղը:
Մեր աղջիկներն անցկացրել են հինգ հանդիպում, որից երեքում հաղթանակ տոնել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Հրաչյա Ռոստոմյանի ֆեյսբուքյան էջից