Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շուստրիների կառավարությունը. «Ժամանակ»

Ապրիլ 26,2014 10:50

Երեկ պարզվել է, որ Հովիկ Աբրահամյանի կառավարության Ազգային ժողով ներկայացրած օրինագիծն իրականում ոչ թե առկախում է կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը, այլ էլ ավելի է խճճում հարցը կամ ընդամենը հարցը խճճելու նոր միջոց է: Ինչի՞ մասին է խոսքը:

Բանն այն է, որ Հովիկ Աբրահամյանը օրեր առաջ հայտարարեց, որ օրինագիծ պետք է մշակվի, ըստ որի կասեցվում են պարտադիր վճարումներ չկատարելու համար տույժերի կիրառումը: Իսկ երկու օր առաջ էլ կառավարությունում Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ դե ֆակտո կասեցվում է պարտադիր բաղադրիչը այս օրենքով:

Սակայն, ահա, երեկ ԱԺ-ի սոցիալական հարցերով հանձնաժողովում օրենքի քննարկումից պարզ է դարձել, համենայնդեպս ըստ հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Հակոբ Հակոբյանի մեկնաբանության, որ պահումները այնուամենայնիվ պարտադիր պետք է կատարվեն աշխատավարձերից, իսկ ահա փոխանցում գործատուն կարող է և չկատարել:

Այսինքն` ըստ էության բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի կառավարության շուստրիությունը, որով փորձ է արվել մի կողմից հասարակության մոտ լավամարդ դուրս գալ և կանխել լարվածությունը սոցիալական բողոքների հետ կապված, իսկ մյուս կողմից էլ` գործատուներին հերթական անգամ գցել են խուճապային, խառնաշփոթ իրավիճակի մեջ, երբ մարդիկ այս օրենքից հետո էլ սկսելու են իրար հարցնել, թե ի վերջո` պահենք, թե չպահենք:

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930