Լրահոս
Օրվա լրահոսը

«Անգամ եկամուտների հայտարարագրման հանգամանքը ոչինչ չտվեց հասարակությանը». «Հրապարակ»

Ապրիլ 26,2014 10:25

Բարդ է աղքատ ու բազում խնդիրներ ունեցող երկրում հանրային դեմք լինելը: Թվում է՝ ինչպե՞ս կարող է 40-50 տարեկան հասուն, աշխատունակ, նորմալ կրթություն ստացած անձն առանձնատուն, մեքենա, բանկային հաշվին որոշակի գումար չունենալ: Բայց երբ հանրությունն աղքատ է ու օրվա հացի կարոտ, որեւէ կուսակցության նախագահի կամ պետական պաշտոնյայի երեք հարկանի առանձնատուն ունենալու հանգամանքը կարող է հասարակական պարսավանքի առիթ դառնալ: Էլ չենք խոսում եկամտաբեր բիզնես ունենալու, արտերկրյա ուղեւորությունների, որդիներին ճոխ հարսանիք անելու մասին:

Անգամ եկամուտների հայտարարագրման հանգամանքը, որը, ենթադրվում է՝ պետք է թափանցիկ դարձներ բարձրաստիճան պաշտոնյաների կյանքն ու գործունեությունը եւ ստիպեր, որ նրանք անաշխատ եկամուտներ չունենան, ըստ էության, ոչինչ չտվեց հասարակությանը: Ճիշտ է՝ պաշտոնյաները եւ նրանց փոխկապակցված անձինք սկսեցին հայտարարագրել իրենց եկամուտների օրինական մասը, եւ անգամ մամուլը պարբերաբար տպագրում է այդ տվյալները, բայց դրանից ոչ կոռուպցիան նվազեց, ոչ ազնվությունն ավելացավ, ոչ էլ հասարակությունն իր վճարած հարկերից սնվող պաշտոնյաների գործունեությունը սկսեց վերահսկել:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930