Ինչ անում է ներկայիս վարչապետը` փորձում է կասեցնել կուտակայինը, հանդիպում է ակտիվիստների հետ, մասնակցում է «քառյակի» նիստին, նրա ընդդիմախոսներն ասում են` «սա PR ակցիա է»: Դե, եթե այդպես մոտենանք, ապա ցանկացած քաղաքական գործչի ցանկացած քայլ` հարցազրույց, հրապարակային ելույթ, գործնական ճաշ եւ այլն, այդ ամենը կարելի է անվանել «PR ակցիա», այսինքն` գործողություն, որն ուղղված է տվյալ գործչի վարկանիշի բարձրացմանը: Կարեւորը արդյունք լինի: Այսինքն՝ այս դեպքում` կուտակային կենսաթոշակի մասին օրենքը չգործի դրա շահառուների կամքին հակառակ:
Այս ընթացքում եղան նախարարների նշանակումներ, որոնք ոչ մի կերպ «PR ակցիա» չես անվանի: Այդ առումով ամենից շատ խոսվում է Նարեկ Սարգսյանին քաղաքաշինության նախարար նշանակելու մասին: Ավագ սերնդի ճարտարապետների բացասական վերաբերմունքը այս գործչի նկատմամբ գուցե կարելի է բացատրել պրոֆեսիոնալ խանդով, սակայն Նարեկ Սարգսյանի «ոչ բարի համբավը» տարածվել է մասնագիտական շրջանակներից դուրս, եւ նորանշանակ նախարարին դժվար կլինի աշխատել հասարակական բացասական ֆոնի պարագայում: Ինքս էլ վերապահումներ ունեմ ցանկացած չափից դուրս ռադիկալ, հեղափոխականների գաղափարների նկատմամբ բոլոր բնագավառներում, այդ թվում` ճարտարապետության մեջ:
Բայց, ինձ թվում է, ավելի «հակաPR-ական» էր մի շարք նախարարների վերանշանակումը: Խոսքը, մասնավորապես, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մասին է: Վստահ եմ, որ ոչ ներկայիս նախագահն ու վարչապետը, ոչ էլ նրանց նախորդները լուրջ նշանակություն չեն տալիս այդ պաշտոնին եւ ոլորտին, ու, հետեւաբար, նրանց համար, մեծ հաշվով, միեւնույն է, թե ով կլինի մշակույթի նախարար: Դա գալիս սովետից եկած «մնացորդային սկզբունքից»: Նման մոտեցումը սխալ էր այն ժամանակ եւ երիցս սխալ է այսօր` անկախ Հայաստանում:
1992 թվականից Միացյալ Նահանգներում էր ապրում վերջերս կյանքից հեռացած հրաշալի երաժիշտ Կոնստանտին Օրբելյանը: Չգիտեմ՝ Հայաստանի մշակույթի որեւէ նախարար քայլեր ձեռնարկել է, որ նա վերադառնար հայրենիք: Եթե նույնիսկ այդպիսի ջանքեր եղել են, ապա ակնհայտորեն` ոչ բավարար: Իզուր են մեր բոլոր իշխանությունները կարծում, որ մշակույթը չորրորդական խնդիր է. եթե առաջին մեծության աստղերը ներկայացնեն մեր պետությունը, եթե նրանց գործընկերներն ամբողջ աշխարհից գան Հայաստան, միջոցառումներ անցկացնեն հենց այստեղ, դրա քաղաքական եւ նույնիսկ տնտեսական էֆեկտը շատ բարձր կլինի: Մշակույթը լուրջ պետական գործ է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մնում է ենթադրել, որ հասարակության կողմից այդքան չընդունված երկու նախարարները շատ ամուր «մեջք» ունեն:
Կարծում եմ, որ այս հոդվացին արձագանքների թիվը ցույց կտա, թե ինքը ժողովուրդը ինչպես է ընկալում մշակույթը: Տեսնենք;
Հարգելի՝ Արամ Աբրահամյանը խոսեց մշակույթի մասին, քանի որ նա անկասկած այդ բնագավառի բարձրակարգ մասնագետն է, չգիտեմ նա ի՞նչ փոփոխութրուններ կաներ մշակույթի զարգացման բնագավառում, բայց համոզված եմ, որ մի քանի անգամ, կամ տասնյակ անգամ լավ։
Բայց կարո՞ղ էր արդյոք, նա ինչ որ բան համոզեր նախագահին, որը ընդհամենը մշակույթ ասելով հասկանում է՝ ուզունդարա պարելը, լավաշ թխող հացթուխի ձեռքերով լավաշը բացելու շարժումներով, իսկ վարչապետը շալլախո է պարում։ Երկուսն էլ այդ գործը լավ են անում, բայց դա մշակույթը չէ, և պատահական չէ Հասմիկ Պողոսյանի կարևոր դերը՝ Հայ մշակույթի զարգացման գործում, քանի որ ըստ երկրի տերերի մշակույթի, այն զարգացած է՝ дальше не куда.
Արդյո՞ք վարչապետը բացի խմբակային թալանից, որևէ գործ է կատարել։ Մեր երկրում կան իրոք բարձրակարգ մասնագետներ,՝ դա իհարկե Արծվիկ Մինասյանը չէ, որը տնտեսության զարգացման մեջ՝ նոր հնարք է մտցրել, այն կոչվում է՝ ԻՆՔՆԱԺԽՏՈՒՄ։ Այդ հնարքը, փոխարեն առաջարկի գարեգին Բ-ին, ուզում է,՝ հովոյին, վհոյին, շեռժոյին, շաշոյին, լֆոյին, շմայսին բերել իրավական դաշտ։ Նրանց պատասխանը միանշանակ կլինի,՝ առռռռռռռը քեզ, և երեք մատը պարզած։ Հովոյի վարչպետի պաշտոնում միակ դրականը այն է, որ՝ ՉԿԱ ՉԱՐԻՔ, ԱՌԱՆՑ ԲԱՐԻՔԻ, այսինքն կարագացնի երկրի վախճանը այն թափով, որ ժողովուրդը լրիվ չհասցնի արտագաղթել, և նորից մնանք աստծու ողորմութրանը՝ ձեռքներս ծալած, քանի որ ձեռքներիցս ոչինչ չի գալիս։ Աղետալի է, երբ ընտանիքի անդամները սպասում են թե պապան մի բան կբերի ուտելու, իսկ պապան, կամ պապաները գալիս են՝ հառփած, կազինոյից դուրս վռնդած, աչքի տակը կապտած, և տակն էլ կեխտոտած։ Ահա մեր երկրի իշխողների իրական պատկերը։
Մաքսիմ, ինչ լավ է, որ մշակույթի նախարարը դու չես:
Մշակույթի նախարարությունը արհեստական և ոչնչով մշակույթին չաջակցող երևույթ է:Ռուսաստանը ինչ? մի մշակույթի նախարարություն է ունեցել 19 րդ դարում,որ Ոսկե Դար է գանցել այդ ասպարեզում:Ես համաձայն եմ,որ լինի գլխավոր ճարտարապետ,գրողների,կոմպոզիտորների,թատերագետների միություններ,բայց ոչ մշակույթի նախարարություն:Կոմպոզիտորը չի կարող լինել նախարար,դա կբերի նրան,որ բոլորը կուզենան ստեղծագործել,որպեսզի գոհացնեն տվյալ նախարարին,իսկ դա արդեն մշակույթ չէ:
Երբ որոտում են թնդանոթները մուսաները լռում են: Հայ է ասել, չգիտեմ որ հայն է ասել, բայց լավ է ասել:Երբ մեռելի համար պատան են կարում, մոդան հաշվի չեն առնում, մեռնողի ճաշակի հարցերով էլ հանձնաժողով չեն ստեղծում:Մեռնողի համար էլ միևնույնն է, թե ինչն ինչպես կարվի, քանի որ նրա ապրելու ժամանակն է վերջակետվում:Հայի մշակույթի և այլնի համար է կարված խոսքիս պատանը:Հայհոյեք, չէ, որ հայ եք և նեղ տեղերին գործի եք դնում հատուկ զենք բերանով կրակվող:Կարևորը ես ճիշտ եմ րոպեի, ժամի, տարվա, տարածության և ժամանակի կտրվածքով, իսկ մնացածը… Сидит бабка и дед за столом и едят. Бабка чавкает, и дед бьёт её ложкой по лбу. Бабка: – За что? – Чтоб не чавкала! Едят дальше. Бабка тише воды, ниже травы. Дед опять бьёт её по лбу. – А теперь за что?! Я ж не чавкала! – Как вспомню, аж бесит!!! Մշակույթ կա էս անեկդոտից ա:Բա*:
Մշակույթի, գիտության եւ այլ իսկական ստեղծագործող անհատները՝ աստծո ընտրյալներն են, ամեն ստեղծագործական հաջողություն՝ աստվածային շնորհք է: Նման մարդիկ մեր իրականությունում խիստ անպաշտպան են եւ միայն մակարդակով կառավարաթյունը կարող է պայմաններ ստեղծել նրանց պաշտպանության համար, հոգալ նրանց մասնագիտական ու կենցաղային շահերը եւ միաժամանակ նրանցից ոչինչ չպահանջել՝ այսինքն տալ նրանց լիակատար ազատություն: Երբ դրսից ստեղծագործ մարդիկ վերադառնան Հայրենիք, ուրեմն ունենք մակարդակով կառավարություն:
Hayk. Եթե մշակույթի նախարարը ես լինեի, հավատա, որ ինձնից շատ ավելի մեծ օգուտ կլիներ, քան Հասմիկից, գոնե թեկուզ այն բանի համար, որ հնարավորության դեպքում այն կհանձնեի մի տաղանդավոր մարդու, որպիսզիները մեր երկրում իրոք կան։ Իմ կարծիքով կա մի բնագավառ, որում ես կարող եմ իմ ընդունակությունները ցույց տալ՝ միջակից բարձր, որը և հնարավոր է մինչև տարվա վերջ։ Բայց կա նաևմեկ այլ բնագավառ, որը իհարկե մշակույթի, կամ արվեստի հետ կապ չունի, որին ես տիրապետում եմ բարձր մակարդակով,՝ առանց անհամեստության, և որը խիստ անհրաժեշտ է մեր երկրի տնտեսութրան կոնկրետ ճյուղի՝ զարգացմանը։ Այն գործում է աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրներում, իմ կողմից որևէ գյուտ չկա, ուղղակի այդ գործը 10-նյակ տարիների փորձով ես լավ գիտեմ։ Մեր երկրում այն հնարավոր չէ ներդնել, միայն մեկ պատճառով,՝ թալանի։
,,Մշկույթը՝ խաղուպար չէ,, վերնագիրը ինձ հիշեցրեց՝ նշածս մարդկանց պարերը, որոնք դրանից ավել մշակույթի մասին՝ համոզված եմ որ գաղափար չունեն, նույնը և Հասմիկը։ Եղիր օբյեկտիվ, և փորձիր հասկանաս բուն էությունը, վերջապես վտանգի տակ է մեր հայրենիքը։
Մաքսիմ: Հիշում եք, Անկախության առաջին տարիների «բարեփոխումները»? Հիշում եք դպրոցների ցանկը, որ ստիպում էին փակել,հիմնականում ամենալավերը, կամ բժշկականի ամբիոնները, կամ,,,,,,,,,?? Ասելիքս այն է, որ Հասմիկին ինչ ասում են,այն էլ անում է, հավատա, ոչ մի նախարար ինքնուրույն ոչինչ չի անում, միայն ծրագրային «բարեփոխումներ»(Լուսահոգի Դեմիրճյանն ասում էր չարեփոխում): Մեզ ասում են «արա այնպես, ինչպես մե՛նք եք ասում»: Բայց դե մենակ մեզ չի, որ ասում են,բոլոր երկրներին էլ ասում են:ՈՒրիշ բան, որ «մեծերը» չեն ենթարկվում,բայց դրանք էլ հատուկենտ են))))): Երեւի որ թույլ տային, Հասմիկն էլ ավելի լավ նախարար կլիներ:
Հարգելի Մաքսիմ, հարկ չկա նեղանալու, ցավոք մեր հայրենակիցների մի մասի մոտ դեռ խորհրդային շրջանի կարծրատիպն է իշխում, «հարազատ կուսակցությունն» է մտածում բոլորի փոխարեն…միայն հարկավոր է «հացի գրքույկ» ձեռք բերել…այսօր այդ գրքույկը մեր երկրում Սերժանտի ղեկավարած կուսակցությունն է բաժանում…Ռուսաստանում էլ նույնը Վլադիմիր Վլադիմիրովիչի կուսակցությունն է …
Համոզված եմ որ նոր սերունդը բոլորովին անկուսակցական Հայաստան է կառուցելու…առանց «հացի գրքուկների»…չեմ կասկածում…
Համամիտ եմ, բայց դա արդարացում չէ։ Չեմ ժխտում, որ բոլոր երկրներում էլ նման դեպքեր լինում է, բայց մեր երկրում այն՝ համատարած է։ Իսկական արվեստագետը, կամ մասնագետը, որը բոլորից լավ գիտի իր գործը, իրեն թույլ չի տա գնալ կիսատ պռատ զիջումների՝ հանուն պաշտոնի։
Հետևանքները՝ մեր երկրի աղետալի վիճակն է, նույնիսկ աֆրիկական երկրներն են ավելի բարեվոք։ Իսկ եթե դրսի Հայության օգնությունը չլինի՞։ Մենք իրավունք չունենք արդարանալու, առավել ևս արդարացնելու։
Հարգելիներս, իզուր բանավիճում եք, գոյություն ունի մի պարզ ճշմարտություն, և դա հայերով հաճախ ենք օգտագործում՝ ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի:Ինձնից լավ գիտեք,որ շատ բնագավառներ կան, ուր ոչ ոք իր գործով չի զբաղվում:Օրինակ փորձ չունեցող ջահել տղան ինչպե՞ս կարող է համայնք ղեկավարել կամ հսկա գիտության ու կրթության ղեկը տալ մեկին, ով գիտության ու տեխնիկայի բնագավառներում անելիք չի ունեցել ու չունի:Ընդամենը բարձրագույն կրթություն է ստացել ու, իրավիճակը ճիշտ գնահատելով, դարձել է հանրապետական:Հիմա կասեք ՝ քաղաքական պաշտոն է, կազմակերպչի խելք և հունար է պետք:Ի՞նչ պետք է կազմակերպվի, որ դա չեն կարողանում անել անվանի շատ մանկավարժներ ու գիտության անվանի գործիչներ: Ժամանակին ինչպիսի հայ մարդիկ են զբաղեցրել նախարարի այդ պաշտոնը, մարդիք, ովքեր իրենց ետևում կենսագրություն են ունեցել,և ոչ միայն կուսակցական կենսագրություն:Հիմա դառնամ ձեր կռվածաղկին:Մշակույթի նախարարի անձի դեմ ոչինչ չունեմ,ավանդապաշտ ընտանիքից է, շատերիս կողմից հարգված մարդու դուստր:Բայց դրանից մեր մշակույթը ոչ թե շահել է, այլ տուժել:Չեմ կարծում, թե տիկին Հասմիկը չի ուզում, որ հայ մշակույթը ծաղկում ապրի:Երևի շատ շատերից էլ շատ է ուզում:Բայց այդքան է կարողանում:Ու համաձայն չեմ,թե Գառնիում սրճարան բացելն ինքն էր նախաձեռնել:Մի քանի ճարպիկներ, մտահոգվողի դեմք ընդունելով, համոզել են, ինքն էլ համոզվել է:Այ, մեխն հենց այստեղ է: Լավ կազմակերպչի հետ նաև գործը խորությամբ տիրապետող մարդ է պետք:Մշակույթի նախարար ասելով հո չպետք է հասկանալ շարունակ միջոցառումներ, համերգներ կազմակերպել կամ համերգասրահներից դուրս չգալ: Մշակույթի մարդ է պետք, թեկուզ ընդդիմար դաշտից: Ես չէ, որ պիտի ասեմ՝ հազարամյա մշակույթ ունեցող ազգ ենք , արդեն քանի տարի է մշակույթը զարգացնելու փնտրտուքի մեջ ենք:Որ նախարարը հանրապետական չեղավ, բայց իր գործին գիտակ մեկը եղավ, ի՞նչ պիտի անի, հայ մշակույթը կառնի կփախնի՞:
Չեմ ուզում ոչ մի վիրավորական բան ասել նախարարի մասին, բայց Մշակույթի նախարարը գոնե հագնվելու տարրական ճաշակ պիտի ունենա
Սկզբունքային գետնի վրայ կարելի է անվերջ բառային եւ լեզուական մարզանքներ ընել , օրինակներ բերել արեւելքէն , արեւմուտքէն,համեմատել մեր անցեալն ու ներկան,բայց կայ հիմնական մի բան որ յատուկ է մեր իրականութեան որ ցարդ այնքան ԱՆՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ վերաբերմունք ցոյց տուած է անկախութենէն ի վեր որ շփոթած կը սպասենք թէ երբ պիտի գայ այն օրը որ ողջմտութիւնը ըլլայ մեզի առաջնորդ։Առակը կ`ըսէ ԵՐԲ ՄԱՏԴ ԱՅՐԱԾ Է ՄԱԾՈՒՆԻՆ ՎՐԱՅ ԱԼ ԿԸ ՓՉԵՍ ԲՆԱԶԴԱԲԱՐ։Հիմա մենք այդ ընթացքի մէջ կը գտնուինք ,որքան ալ խելացի ըլլանք` մեզի չի յարմարիր նորմալ երկրի մը օրինակը։ Դժբախտաբար։