Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորվել է պետական հատուկ ծառայություն իրականացնող նախկին քննիչ Արթուր Ադամյանը

Ապրիլ 25,2014 22:21

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով` պետական հատուկ ծառայություն իրականացնող նախկին քննիչ Արթուր Ադամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, երեք առևտրային բանկերում ունենալով 1.400.000 դրամից ավելի վարկային պարտավորություններ, չունենալով խոշոր չափի արժեք ունեցող գույք գնելու անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ու բավարար եկամուտներ, խարդախություն կատարելու նախնական դիտավորությամբ ծանոթանալով ավտոմեքենաների վաճառքով զբաղվող Ա. Ա.-ի հետ, նրա հետ հարաբերություններում ընդգծելով իր զբաղեցրած պաշտոնեական դիրքը և ձեռք բերելով վերջինիս վստահությունը, 2011թ. սեպտեմբերի 4-ին նրանից խարդախությամբ հափշտակել է խոշոր չափի արժեք ունեցող ավտոմեքենան, այնուհետև առավել նվազ գնով վաճառել է այն և ստացված գումարները տնօրինել իր հայեցողությամբ:

Բացի այդ, նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 2014թ. հունվարին Ա. Ադամյանը Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ Մ. Հ.-ից նույն եղանակով` խարդախությամբ, հափշտակել է վերջինիս ավտոմեքենան:

Խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող Արթուր Ադամյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. hambarcum says:

    «պետական հատուկ ծառայություն իրականացնող նախկին քննիչ …. խարդախությամբ հափշտակել է …. ավտոմեքենան» – գետինը մտնեն իրենց ՀԾ – ով եւ առհասարակ ամեն ինչով: Ինչ երկիր ինչ բան, խոզերն են աղտոտել վրան ու մեջը թավալ են տալիս

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930