Ապրիլի 24-ին Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Բելառուսի հայկական համայնքային կազմակերպությունների նախաձեռնությամբ Մինսկի Սուրբ Ալեքսանդր Նևսկի եկեղեցու բակում տեղադրված հայկական խաչքարի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում:
Միջոցառման մասնակիցների առջև ելույթ ունեցան ԲՀ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Գագիկ Հայրապետյանը և Մինսկի քաղաքային հայկական մշակութա-լուսավորչական «Հայաստան» կազմակերպության ղեկավար Գ.Եղիազարյանը: Այնուհետև եկեղեցու սպասավորների կողմից անցկացվեց Հայոց Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման արարողություն:
ՀՀ ԱԳՆ