Եվրամիության Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը դիմելու է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով (ՀՌԱՀ)՝ ներկայացնելով ռուսաստանյան «Россия-1» եւ «Первый канал» հեռուստաընկերությունների հաղորդումների այլատյացության եւ ազգամիջյան ատելության քարոզի փաստեր:
Արեւելյան գործընկերության Հայաստանի պլատֆորմը, որը համախմբում է շուրջ 200 հասարակական կազմակերպություններ, հայտարարություն է տարածել, որով ՀՌԱՀ-ից պահանջում է կասեցնել ռուսաստանյան հեռուստաընկերությունների հեռարձակումը Հայաստանում եւ ազատված հաճախականությունը հանել լիցենզավորման մրցույթի:
Հայաստանյան պլատֆորմի համակարգող, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հանրային քննարկում է ակնկալում հարցի շուրջ:
«Շատերը խնդրի առարկան եւ հայտարարության բուն իմաստը չեն ընկալում: Քննարկումը թույլ կտա ավելի լավ ընկալել եւ հասկանալ խնդրի իրավական եւ այլ կողմերը: Մաքսիմալ արդյունքը, որ սպասում ենք, նաեւ պաշտոնական մակարդակում քննարկում սկսելն է»,- ասում է Բորիս Նավասարդյանը:
Կարդացեք նաև
Հայաստանյան պլատֆորմի անդամ՝ «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանի խոսքով՝ ռուսաստանյան երկու հեռուստաընկերությունների կողմից օրենքի խախտման փաստերի պակաս չկա:
«Այդ հեռուստաընկերությունների հեղինակային հաղորդումների մեջ հեղինակների կողմից եղել է ոչ միայն այլատյացության, ազգամիջյան ատելության, այլեւ պատերազմի քարոզչություն: Բայց եթե ՀՌԱՀ-ի տեսողությունն, ինչպես միշտ, պրոբլեմատիկ է, որովհետեւ ՀՌԱՀ-ը խախտվող օրենքները չի տեսնում նույնիսկ հայկական հեռուստաընկերություններում, ուրեմն ավելի մանրամասն ցույց կտանք՝ խոշորացույցի ներքո»,- ասում է Հովսեփ Խուրշուդյանը:
Մանրամասները կարող եք կարդալ` media.am-ի կայքում
Այ, այ,այ, վախեցաք ճիշտ խոսքից, պ Բորիս))))) , թե սովորել էիք ձեր ստերը խեղճ էրեխեքի գլըւխը լցնելուց? Չէ,չէ մի, մի հատ էլ փշալար կապեք, էդ եվրոպական ամենավերջին արժեքներն են??? Խայտառակ մի արեք եվրոպացիներին: Իբր քիչ ծիծաղելի էիք, մի հատ էլ պակաս էր մնացել, որ Հայաստանում ցենզուրա մտցնեիք:
Պարոնայք.
Ձեռքերդ հեռու ռուսաստանյան լրատվամիջոցներից:
Նստեք ու սովորեք նրանցից բարձր մասնագիտական լրատվական վերլուծություն կատարել:
Նրանց լրագրողների ամենօրյա տքնաջան աշխատանքով միայն հիանալ կարելի է: