«Օրինաց երկիր» կուսակցությունը դուրս եկավ իշխանական կոալիցիայից: Սա հաշվի առնելով՝ ընդդիմությունը կարո՞ղ է հայտարարել, որ հաջողվեց իշխանական բուրգից բեկոր պոկել եւ ՀՀԿ-ին թողնել քաղաքական մեկուսացման մեջ: Ի վերջո տեսնո՞ւմ եք ՕԵԿ-ին ընդդիմադիր դաշտում, եւ համաձա՞յն եք նրանց այն գնահատականի հետ, որ ՀՀԿ-ն միանձնյա որոշումներ էր կայացնում: Aravot.am-ի այս հարցերին Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Կներեք, ես այդ կարծիքին չեմ եւ համաձայն չեմ այդ բանաձեւմանը, որովհետեւ ես տեղյակ եմ, որ ամենապատասխանատու քաղաքական որոշումները ՕԵԿ-ի ղեկավարության հետ քննարկվել են: Այլ հարց է, որ որոշումներ էր կայացնում Հանրապետականը, որովհետեւ կոալիցիայի մեջ փոքրամասնությունը չի կարող որոշում կայացնել: Վերջիվերջո, ողջ քաղաքական պատասխանատվությունը ՀՀԿ-ի վրա է, եւ արդարացի է, որ ՀՀԿ-ն այդ պատասխանատվությունը փորձում էր իրացնել: Այնպես որ, ես կարծում եմ՝ իրական պատճառները, հավանաբար, ուրիշ են»:
Խոսրով Հարությունյանն ասաց, որ ՕԵԿ-ի հետագա վարքագիծը ժամանակը ցույց կտա. «Համենայնդեպս, մի բան պարզ է՝ դուրս եկան կոալիցիայից, այսինքն, ըստ էության թոթափեցին պատասխանատվությունը: Բայց գիտեք, ընդդիմությունը պակաս պատասխանատու չէ: Ինձ ցավ է պատճառում եւ հիասթափեցնում է այն, որ ոմանք կարծում են, թե ընդդիմությունը միայն նախատինք է, հայհոյանք եւ քննադատություն է, բայց ոչ պատասխանատվություն: Կներեք, ես այդ կարծիքին չեմ: Շատ դեպքերում ընդդիմադիր լինելն ավելի պատասխանատու է, քան իշխանություն լինելը, եթե առողջ դատենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Դե հա….բոլոր բացթողումների մեղավորը ընդդիմությունն է, ԵՎրատեսիլի պատասխանատուն` իշխանությունը..
Է պր-ն Խ. Հարությունյան, Դուք Բրեժնևի ժամանակներից դիմություն եք / նույնիսկ Գալուստ Սահակյանն է մի քանի րոպեով. առնետավազքից 5 րոպե առաջ ընդդիմադիր եղել /, ինչպես եք եզրահանգում անում ու ընդդիմանում ընդդիմությանը, դեմագոգիան էլ սահման ունի, այն ավարտվում է մեղմ ասած աբսուրդով, իսկ Էրէվանցիները ասում են… կասեմ հաջորդ դասին:
Իսկ ՕԵԿ-ին 7 հատ Խ. Հարությունյան, 8 հատ Գեղամյան ու անսահմանափակ Բաբուխանյան էլ լինի, չի փրկվի:
ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ կուսակցությունը դուրս եկավ իշխանական կոալիցիայից ոչ թե այն պատճառով, որ իշխանության կողմից ժողովրդին տանում են դեպի կործանման, իսկ իրենք չեն կարող ձեռքերը ծալած նստեն, ավելի լավ է եկեկք մենք էլ ժողովրդի կողքին կանգնեք, ՈՉ նման բան չկա, ՕԵԿ-ը երբեք էլ չի մտածել ժողովրդի մասին, ինչպես մնացած կուսակցություններիը, բոլորն էլ իրենց անձնական շահերի համար են ընդիմություն խաղում.
ՕԵԿ-ը լքեց իշխանությանը այն պատճառով, որ Արթուր Բաղդասարյանին չտվեցին վարչապետ, նրան դա խոստացվել էր:
Այստեղ մանկական խաղ է տեղի ունենում, չես տալի հելնում են: