Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Եգիպտոսում

Ապրիլ 25,2014 21:36

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Կահիրեում մեկնարկեցին ապրիլի 23-ի երեկոյան Հուսաբեր ակումբում տեղի ունեցած ավանդական մոմավառության արարողությամբ և «Ցեղասպանության որբերը» ֆիլմի ցուցադրությամբ: Այնուհետև որպես հայ ժողովրդի վերածննդի խորհրդանիշ` Եգիպտահայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը և Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը ծառ տնկեցին ակումբի բակում։

Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին Սուրբ Պատարագ մատուցվեց և հոգեհանգստյան արարողություն կատարվեց Կահիրեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Ալեքսանդրիայի Սբ. Պողոս Պետրոս և Հելիոպոլիսի հայ կաթողիկե Սբ. Թերեզ եկեղեցիներում: Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը և դեսպան Մելքոնյանը համայնքային կազմակերպությունների ղեկավարների և եգիպտահայ համայնքի բազմաթիվ անդամների ընկերակցությամբ ծաղկեպսակներ զետեղեցին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում գտնվող խաչքարին:

Նույն օրը եգիպտական «Ազատ եգիպտացիներ» ազդեցիկ քաղաքական կուսակցության կենտրոնակայանում տեղի ունեցավ սեմինար՝ նվիրված Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը՝ «Մենք հիշում ենք 1915 թվականը» վերտառությամբ: Սեմինարի հիմնական բանախոսներն էին կուսակցության գլխավոր քարտուղար Մահմուդ ալ-Ալալին, ցեղասպանագետ Մուհամմադ Ռեֆաթ ալ-Իմամը, միջազգային իրավունքի պրոֆեսոր Այման Սալաման և եգիպտահայ համայնքի ներկայացուցիչ Արմեն Մազլումյանը, որոնք հանգամանալից խոսեցին Հայոց ցեղասպանության իրողության, նրա միջազգային ճանաչման անհրաժեշտության և Թուրքիայի մերժողական քաղաքականության անընդունելիության մասին: Սեմինարի մասնակիցներին ընթերցվեց ՀՀ դեսպանի ողջույնի խոսքը հղեց, որում շնորհակալություն էր հայտնվում «Ազատ եգիպտացիներ» կուսակցության ղեկավարությանը` նախօրեին Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությամբ հանդես գալու համար։ Նա նաև հնչեցրեց ՀՀ դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հարցում: Սեմինարի ընթացքում, որին ներկա էին «Ազատ եգիպտացիներ» կուսակցության բազմաթիվ անդամներ, քաղաքական–հասարակական գործիչներ, լրագրողներ և եգիպտահայ համայնքի ներկայացուցիչներ, ցուցադրվեց նաև Հայոց ցեղասպանությանը նվիրված կարճատև տեսահոլովակ:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930