Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի կարծիքով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին հանձնարարել է մեղմել հասարակական դժգոհությունը: Այդ է պատճառը, որ վերջերս վարչապետը անսպասելի հայտնվում է տարբեր վայրերում, որտեղ նրան չէին սպասում:
Անդրադառնալով այսօր քառյակի խորհրդակցությանը վարչապետի անակնկալ հայտնվելուն՝ պարոն Բարսեղյանն ասաց. «Երեւի փորձում են խնդիրները մասնակցության ճանապարհով լուծել, մյուս կողմից անվայել բան է էլի անկոչ հյուր լինել մի տեղում, որտեղ չեն հրավիրել: Բայց հնարավոր է նաեւ փորձում են օգտագործել Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյան կապը: Այսինքն, ԲՀԿ-ի կամ Գագիկ Ծառուկյանի համար այնքան էլ անակնկալ չէր վարչապետի գալը: Մի բան ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը հասարակական դժգոհությունները մեղմելու կամ մարդկանց հետ խոսող է գտել Հովիկ Աբրահամյանին, որը հայտնի է իր բանակցելու կարողությամբ., խորամանկությամբ, հնարամտությամբ»:
Նրա խոսքով, իշխանությունները մանիպուլյացիաներ կփորձեն անել, բայց ինչ-որ բան անպայման կզիջեն՝ ամենայն հավանականությամբ հենց կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր բաղադրիչի հարցում. «Որ նվազեցնեն հասարակական դժգոհությունը, որ դժգոհության այնպիսի կուտակում չլինի Մաքսային միություն անցնելու ճանապարհին: Դե կենսաթոշակայինով արդեն զիջում է էլի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ասենք, թե Սերժ Սարգսյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին հանձնարարել է մեղմել հասարակական դժգոհությունը…
Բայց էլ ուր??? Հայաստանում արտագաղթ կա ու չդադարող…………………