Պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի, Գալուստ Սահակյանի, Նաիրա Զոհրաբյանի, Գագիկ Ջհանգիրյանի և այլոց՝ «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի ընդունումը մեկ տարով հետաձգվում է լրագրողական կազմակերպությունների ու խմբագիրների կողմից բարձրացված մտահոգությունների պատճառով:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց օրենքի համահեղինակ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ ավելացնելով. «Կարծում եմ՝ տրամաբանական էր նախագիծը մեկ տարով հետաձգելը, որովհետև մեր գործընկեր լրատվամիջոցները լուրջ մտահոգություն ունեին նախագծի առնչությամբ: Ի սկզբանե իմ՝ որպես նախագծի համահեղինակի համար գերակա է եղել մեկ նպատակ՝ փորձել կարգավորել անպատասխանատու խոսքի, զազրախոսության և վիրավորանքի խնդիրը: Եթե մեր գործընկերներ լրագրողները գտնում են, որ օրենսդրական նոր կարգավորման անհրաժեշտություն չկա, քավ լիցի, ինքս բացարձակ խնդիր չեմ տեսնում՝ պնդելու այս նախագիծը այս տարբերակով»,-հայտարարեց պատգամավորը:
Մանրամասները կարող եք կարդալ` Tert.am-ի կայքում