Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դասը վարում է ոստիկանը»

Ապրիլ 25,2014 20:13

Ապրիլի 25-ը յուրահատուկ էր մեր կրթական համակարգի համար. Հանրապետության 1420 դպրոցներում, նույն ժամին դասարաններ մտան… ոստիկանության ծառայողները՝ ոստիկանության կոլեգիայի անդամներ, ստորաբաժանումների ղեկավարներ, բարձրաստիճան սպաներ, որոնք ոչ միայն ի պաշտոնե, այլև առաքելությամբ կոչված են լինել երեխաների կողքին, նրանց հետ, նրանց մեջ:

Dprocner0011-(1)

Ոստիկանի այս մուտքը դպրոց կոչվում է «Դասը վարում է ոստիկանը», ավելին՝ օ՛րն է այդպես կոչվում, քանզի ողջ օրը և՛ աշակերտների ու մանկավարժների, և՛ ոստիկանների համար հագեցած է սպասված հանդիպման ոգով:

Ոստիկանական դասերը, որ արդեն հրաշալի ավանդույթ են, լրջագույն հոգեբանական ու գործնական արժեք ունեն: Պատանիներն ու աղջիկներն այն տարիքում են, երբ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները, և նրանք որոնում են այն մարդուն, որին կվստահեն իրենց երազանքը, փնտրտուքը, նաև մտահոգությունն ու տագնապը, միասին պատասխաններ գտնելու, միասին ապագան տեսնելու վստահությունն ու պատիվը:
Այսօր հավատի ու վստահության, բարեկամության ու ընկերության, կյանքով հարստացած փորձի ու կյանք մտնողի հասունացող խորհրդածության օր էր հանրապետության ավագ դպրոցներում:

Օր էր ոստիկանի ազդեցիկ ու վստահելի կերպարի և որպես մարդ ու քաղաքացի կերպավորվող պարմանու հանդիպման: Եվ Հանդիպումը կայացավ: Դասը վարում էր ոստիկանը: Պարզապես հարցեր չէր, որ տալիս էին երեխաները, պարզապես պատասխաններ չէին ստանում համազգեստավոր մարդկանցից: Կյանքի՛ դաս էր, անցյալի և ապագայի՛ դաս, սխրանքի և անձնվիրությա՛ն դաս, որ տալիս էին այդ սխրանքի կրողները և առնում էին նրանք, որ վաղն են սխրանք գործելու:

Կյանքի դասը ոստիկանն էր վարում այսօր, և հազարավոր աշակերտների, մանկավարժների, ծնողների համար նյութականացավ «Ծառայելով օրենքին՝ ծառայում ենք ժողովրդին» բանաձևը՝ որպես ոգու, կամքի, իմաստնության ծառայություն ապագայի տերերին, որ մեր երեխաներն են:

Երեխաները հրաշք են ի սկզբանե, իսկ ոստիկանն այսպիսի յուրաքանչյուր հանդիպումից ավելի խոհուն, տեսունակ, կոչված, այսինքն՝ ավելի՛ ոստիկան է դառնում:
Այս պայծառ խորհուրդով անցավ ոստիկանության ու դպրոցի օրը ապրիլի 25-ին, իսկ հետո սպասումն է, երբ դարձյալ կհստակվեն պարմանու հարցերը, ու ոստիկանը կպատասխանի դրանց իր ամենօրյա աշխատանք-սխրանքով, մինչ նորից կհանդիպեն ներկան ու ապագան, մինչ նորից դասը կվարի ոստիկանը…

 

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930