Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աղասի Մկոյանի նախագահությամբ, 1 ամիս 15 օր ժամկետով կալանքի է դատապարտել զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելու մեջ մեղադրվող Գ. Մ.-ին:
Համաձայն մեղադրական եզրակացության` Գ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ N զորամասի նորակոչիկների վաշտի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, 2014թ. հունվարի 10-ին, ժամը 13:30-ի սահմաններում, զորանոցում ածելիով զույգ նախաբազուկների շրջանում քերծվածքներ կատարելով` ինքն իր առողջությանը պատճառել է վնաս, որը հանգեցրել է նրա կողմից զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:
Գ. Մ.-ը նախկինում դատված չի եղել:
Խափանման միջոց էր ընտրվել նրան հրամանատարության հսկողության հանձնելը:
Կարդացեք նաև
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ