Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական կարգադրիչները Լյուքս Ստեփանյանի հորը հեռացրին դատարանի դահլիճից

Ապրիլ 25,2014 19:18

2013թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատավարության ապրիլի 25-ի նիստում պաշտպանական կողմի միջնորդությամբ դատակոչված դատական փորձագետներ Ա. Համբարձումյանը, Լ. Թովմասյանը եւ Ա. Բաբայանը պատասխանեցին ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի բազմաթիվ հարցերին: Հարցերը վերաբերում էին դեպքի հանգամանքներին,կրակոցի ուղղությանը, Լյուքս Ստեփանյանի գլխի դիրքին, նրա ստացած մահացու վնասվածքին: Դավիթ Խաչատրյանի կրակոցից հետո գնդակը սկզբում խոցել է Հրաչյա Սարգսյանին, ապա` մահացու վիրավորել Լյուքս Ստեփանյանին: Պաշտպան Երեմ Սարգսյանը գնդակի հետագիծը փորձագետներից պարզելու, Լյուքսի գլխի վնասվածքը ցուցադրելու համար օգտագործում էր գլխի պատկերով սխեմա եւ քրեական գործի մեջ առկա, դատական փորձաքննության լուսանկար: Տուժողի իրավահաջորդ, Լյուքս Ստեփանյանի մոր` տիկին Լուիզայի աչքերն արցունքոտված էին:

IMG_0024

Պաշտպան Ե. Սարգսյանի հարցերից հետո Լյուքսի հայրը` Իշխան Ստեփանյանը հունից դուրս եկավ: Նա մոտեցավ Երեմ Սարգսյանին եւ գոչեց. «Մեռնեմ քեզի, նկարը քիչ ցույց տուր կնոջս, ցույց մի տուր, ամոթ է, ամոթ, հերիք եղավ, տղաս չկա, Լյուքսը, Լյուքսը, Լյուքսը….տղաս չկա, հիմար լակոտ, չումո, տղաս չկա, որձակ է դարձել»: Նրա խոսքը համեմված էր սեռական բնույթի հայհոյանքներով: Դատական կարգադրիչները նրան դատարանի դահլիճից դուրս հանեցին: Դատավոր Զոյա Զաքինյանը դատական կարգադրիչներին հրահանգեց, որ նրանք արգելեն դատական հաջորդ նիստին Իշխան Ստեփանյանի ներկայությունը: Վերջինիս հարազատներից մեկը եւս դատական սանկցիայով հեռացվեց դահլիճից:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930