Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության պատճառով Վրաստանից վերաարտահանվող ավտոմեքենաների բիզնեսը կդադարի, մտահոգված են ոլորտում ներգրավված գործարարները:
Ինչպես փոխանցում է «Մեսենջեր»-ը, միությանը միանալուց հետո ամերիկյան, եվրոպական, ճապոնական և կորեական մեքենաները Հայաստանում կթանկանան, իսկ ռուսական արտադրանքի փոխադրամիջոցներ ձեռք բերելն ավելի հեշտ կլինի, քանի որ մաքսային պարտավորություններ չեն լինի:
Վրացի գործարարները, որոնք զբաղվում են մեքենաների վերաարտահանմամբ, կանխատեսում են, որ բիզնեսը կմահանա, օրինակ բերելով Ղազախստանի դեպքը, որը մինչև Մաքսային միություն մտնելը Վրաստանից մեքենաներ ներկրող ամենախոշոր երկիրն էր, մինչդեռ այսօր Վրաստանից Ղազախստան մեքենա գրեթե չի արտահանվում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ