Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հովիկ Աբրահամյանի հայտնվելը քառյակի խորհրդակցությանը PR կրակոց էր». քաղաքագետ

Ապրիլ 25,2014 18:35

Քաղաքագետ Արմեն Բադալյանի գնահատմամբ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի անակնկալ հայտնվելը մեկ Բաղրամյան 26-ում «Դեմ եմ»-ի երիտասարդների ակցիայի ժամանակ, մեկ այսօր՝ ԱԺ քառյակի հանդիպմանը, փորձ է ապացուցելու, որ իր աշխատաոճը տարբեր է նախկին վարչապետի աշխատաոճից:

« PR քայլեր են, ուրիշ ոչ մի բան»,- վստահ է քաղաքագետը: Ըստ նրա, կառավարության նոր աշխատաոճ չի կարող լինել, որովհետեւ կառավարության կազմն իրականում նոր չէ.
«Ըստ էության նոր կառավարություն չէ, իհարկե, դե յուրե նոր կառավարություն է, որովհետեւ վարչապետի անձը նոր է, կան նոր նախարարներ: Բայց փաստացի, հին կառավարության շարունակությունն է, որովհետեւ ՀՀԿ-ն է իրականացնում տնտեսական ծրագիրը: Տնտեսական հիմնական քաղաքականությունը ՀՀ նախագահն է որոշում, իսկ նախագահը չի փոխվել: Այսինքն, ի՞նչ է, Տիգրան Սարգսյանն էր պահանջում, որ պարենային եւ ոչ պարենային մի շարք ապրանքների մենաշնորհ լինի, իհարկե՝ ոչ, դա կառավարությունից կախված չէր… այս կառավարությունը հին քայլ է անում եւ վստահություն են ներշնչում ոչ թե այս կամ այն PR քայլերով՝ միանալ այս կամ այն ակցիաներին, այս կամ այն քաղաքական ուժերի խորհրդակցություններին, այլ կոնկրետ երկրի տնտեսական դաշտի ազատականացմամբ: Իսկ ազատականացում չի լինի, որովհետեւ, կրկնում եմ՝ տնտեսական քաղաքականությունն իրականացնող նախագահը չի փոխվել»:

Պարտադիր կենսաթոշակային կուտակային բարեփոխումների փաթեթում փոփոխություններ անելու վարչապետի դրական տրամադրվածությունն ու պարտադիր բաղադրիչը կասեցնելու մասին նրա հայտարարություններն էլ քաղաքագետի համար էլի հերթական PR քայլեր են: Իսկ լուրջ փոփոխություններ կենսաթոշակային բարեփոխումների ծրագրում նա չի ակնկալում, որովհետեւ. «Եթե նախագահը մի քանի անգամ իր համակրանքն է արտահայտել այդ բարեփոխմանը, ուրեմն կլինի այնպես, ինչպես նախագահը համակրանք է արտահայտում: Ոչ էական զիջման հնարավոր է գնան, որ ցույց տան, թե հանդուրժող եմ, բոլորին լսում եմ: Կենսաթոշակային բարեփոխումներից իշխանությունները կհրաժարվեն այն դեպքում, երբ կարողանան վարկ ձեռք բերեն: Եթե ձեռք բերեն, ցույց կտան, թե կառավարությունը ընդառաջումէ քաղաքացիական ակտիվիստներին, եթե փող չգտնեն, ապա փող կհավաքեն հինգ տոկոսներից»: Քառյակի ու վարչապետի այսօրվա խորհրդակցությունն, ըստ քաղաքագետի, դրական արդյունք չի տալու. «Մենք հիշում ենք՝ երբ քառյակը որոշեց կանխել գազային արձանագրությունների վավերացումը, դա նրան չհաջողվեց, ձայների քանակը չհերիքեց, որ տապալեն ՀՀԿ-ի որոշումները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930