Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով ապացույցների օգտագործման անթույլատրելիության հարց է բարձրացվում

Ապրիլ 25,2014 18:45

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում  դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ շարունակվեց դերասան Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով գործում առկա ապացույցների հետազոտումը:

IMG_3902

Մեղադրանքը պաշտպանող դատախազ պարոն Հակոբյանը պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդության հետ կապված, որը վերաբերում էր դեպքի վայրի զննության արձանագրությունն անթույլատրելի ճանաչելուն, քանի որ զննությանը մասնակցած ընթերակա Զորավան գյուղի բնակիչ նշված Վազգեն Գարեգինի Կարապետյան տվյալներով անձ գոյություն չի ունեցել՝ առարկեց, ասելով, որ պետք է հետաձգվի սույն ընթերակայի հետ կապված միջնորդությունը: Դատախազը հեռահար մի միտք էլ ասաց, թե հնարավոր է դեպքի ուշ լինելու հետ կապված նրա մոտ անձնագիր եղած չլինի:

IMG_3889

Իսկ Վ.Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը մեջբերեց քրդաօրենսգրքով սահմանված ընթերակայի իրավունքները, պարտականությունները, այն մասին, որ ընթերական պետք է լինի գործի ելքով չշահագրգռված անձ, չափահաս: Եվ որ նրա տվյալները չեն կարող լրացվել մեղադրանքի փուլում, այն է, պաշտպանը հնարավոր համարեց, թե նրա կարող է գալ դատարան, այլ անձնագրային տվյալներով, ասելով, թե դեպքի օրը «մոռացել է» իր անուն-ազգանունը ասել:

Այս ընթերակայի անուն-հայրանուն-ազգանունը երեւաց նաեւ մեկ այլ ապացույցի հետազոտման ժամանակ էլ` մեքենաների զննության ժամանակ, ուստի այս ապացույցն էլ անթույլատրելի ճանաչելու համար հնչեց պաշտպանական կողմի նույն միջնորդությունը, եւ մեղադրանքի կողմի նույն պատասխանը` հետաձգել , մինչ ընթերակայի ինքնության պարզելը:

IMG_3884

«Գործի համար էական նշանակություն կարող են ունենալ այնպիսի ապացույցները, որոնք ձեռք են բերվել եւ գործին կցվել են քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգերով: Որպես ապացույց չեն կարող օգտագործվել քննչական գործողության կատարման կարգի էական խախտմամբ ձեռք բերված  փաստական տվյալները: Ավագ քննիչ Հակոբյանի կողմից ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի  զննության մասին արձանագրությունը չի կարող որպես ապացույց օգտագործվել, քանի որ այն ձեռք է բերվել  էական խախտմամբ, որն ի վերջո  ազդել է փաստական տվյալների հավաստիության վրա»,-ասաց Ն.Բաղդասարյանը: Մինչդեռ, ընթերակաների մասնակցության մասին հիմնավորող ապացույցները խոցելի էին:

IMG_3885

Մի առանձին վեճի առարկա դարձան բուժկենտրոններից ստացված ` «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` Արթուր Հակոբյանի եւ Վարդան Պետրոսյանի սթափության գնահատման մասին տեղեկանքները:

IMG_3896

Մեղադրանքի կողմի, «Նիվայի» վարորդի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանի կարծիքով, Վարդան Պետրոսյանի հիվանդության պատմության, սթափության մասին տեղեկանքներում փոփոխություն է եղել, եւ կա ողջամիտ կասկած: Այդ կասկածը կապված էր «ս» տառի ոչ սովորական լինելու հետ: Ըստ Բալոյանի, եթե սթափ բառը Արթուր Հակոբյանի տեղեկանքում որեւէ կասկած չի հարուցում, ապա Վարդան Պետրոսյանի պահով այն կորաձեւ է: Վարդան Պետրոսյանը հեգնեց, ասելով, թող «Ս» տառը հանվի ու մնա«թափ» բառը, եւ եթե ոչ սթափ լիներ ինքը, ապա կգրվեր «անսթափ» բառը: Մեղադրանքի կողմը խոստացավ իր դիրքորոշումն արտահայտել հետագայում:

Ի դեպ, Նիկոլայ Բաղդասարյանը դիմել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրենին, թե Վ. Պետրոսյանի մոտ ալկոհոլի առկայության մասին եղե՞լ է տեղեկություն: Տնօրեն Մամիկոնյանը պատասխանել էր, թե «Էրեբունի» բժշկական կենտրոնը երբեք նման վավերացում չի կատարում:

Տուժողի ներկայացուցիչ Ռ. Բալոյանն առարկեց, թե ծանր վիրահատության դեպքում բուժհիմնարկները պարտավոր են ստուգել եւ ստուգում են արյունը, թե արդյոք ալկոհոլի առկայության կա, թե ոչ: Դրան ի պատասխան, Պետրոսյանի պաշտպանը ներկայացրեց մեկ այլ տեղեկանք, տվյալ օրը Վ.Պետրոսյանին ստուգած օրդինատորից: Նա պատասխանել էր, որ «Մեր կողմից չի ստուգվել ալկոհոլ օգտագործելու փաստը: Հստակ չեմ կարող ասել, բայց չի բացառվում, որ հագուստի վրայի հոտը պայմանավորված լիներ նրան բուժօգնություն ցույց տալու ժամանակ օգտագործված սպիրտով»:

Դատական նիստը նշանակվեց մայիս 16-ին. այդ օրը Ֆրանսիայից դատական նիստին կգան մասնակցելու Պետրոսյանի երկու փաստաբանները նույնպես:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930