Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյան. «Մինչեւ 2018 թ.-ը դեռ շատ ջրեր կհոսեն»

Ապրիլ 25,2014 18:04

Այսօր իր ասուլիսի ընթացքում, այն բանից հետո, երբ հայտարարեց, որ հրաժարվում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը չբացառեց, որ կառաջադրվի 2018թ. նախագահական ընտրություններին, բայց վերապահում արեց՝ «մինչ այդ դեռ շատ ջրեր կհոսեն, դեռ վաղ է այդ մասին խոսելը»:

Ինչ վերաբերում է այն կարծիքներին, թե ՕԵԿ-ը իշխանությունների հետ պայմանավորվածությունների շրջանակում է իշխանությունից դուրս եկել՝ ինչպես 2006-ին, Արթուր Բաղդասարյանն այդ կարծիքի հեղինակներին «չարախոսներ եւ գրչակներ» է անվանում: «Ի՞նչ պայմանավորվեցինք 2006-ին, որ մեր կուսակցությունից 11 պատգամավո՞ր դուրս գա, որ մեր վրա քրեական շինծու գործե՞ր հարուցվեն…. Դա՞ ենք պայմանավորվել… Իսկ հիմա ո՞ւմ հետ ենք պայմանավորվում, մի մարդու, ով հայտարարել է, որ մեծ քաղաքականությունից դո՞ւրս է գալիս, ինչի՞ համար…»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930