Դոնեցկում անհետացել են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության զինվորական պատվիրակության անդամները, հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տեղեկատվական քաղաքականության վարչության տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը՝ նշելով, որ հնարավոր է՝ նրանց առևանգել են: Փոխանցում է «Ունիան»-ը:
«Հենց նոր մենք տեղեկություն ստացանք, որ Դոնեցկի մարզում ԵԱՀԿ դիտարկող զինվորական պատվիրակության անդամների հետ կապը կորել է, – ասել է Պերեբիյնիսը՝ ապրիլի 25-ին ճեպազրույցի ժամանակ, – ըստ նախնական տեղեկությունների, հնարավոր է, որ նրանց ահաբեկիչներն են առևանգել»:
ԵԱՀԿ պատվիրակությունը Սլավյանսկ էր ժամանել ապրիլի 21-ին՝ շրջանում իրավիճակը գնահատելու նպատակով:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ