Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանն էլ հանրահավաքը սկսելուց առաջ աղոթեց

Ապրիլ 25,2014 17:24

Այսօր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր համակիրների հետ Հանրապետության հրապարակում «ՄՄ. անվճար ուղեգիր Սիբիր» եւ այլ հակառուսական պաստառներով հանրահավաք էր հրավիրել:

Vrej ZatikyanՊարոն Հայրիկյանը հավաքին միացողներին դիմավորում եւ ողջագուրվում էր «Եկեք, եղբայրներ, մենք միանանք» երգի հնչյունների ներքո, նրանց գլխավերեւում ծածանվում էր Հայաստանի եւ Եվրամիության դրոշները:

Aim cuyc (1) AIM hanrahavaqՊարույր Հայրիկյանն իր դժգոհությունը հայտնեց, որ հանրահավաքը չի կարողացել անցկացնել Ազատության հրապարակում: Ըստ նրա՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակը մեկ ամսով վարձում է, սակայն այնտեղ ոչինչ չեն անում: ԱԻՄ առաջնորդը, երբ դիմել է քաղաքապետարան՝ տեղյակ պահելու իր մտադրության մասին, հայտնել են, որ այնտեղ այդ օրը հանրահավաք պետք է անցկացնի Րաֆֆի Հովհաննիսյանը:

Պարոն Հայրիկյանն ասաց, որ հանրահավաքի հիմնական նպատակն է ուղերձ հղել ՀՀ նախագահին, որը մի քանի օրից վավերացնելու է Մաքսային միության հետ, նրա խոսքերով ասած՝ «ղազագրեր»:

Պարույր Հայրիկյանի խոսքով՝ բոլոր միջազգային ատյաններում պետք է հնչեցնել, որ միջազգայնորեն ճանաչված տարածքների միայն 20 տոկոսի վրա են հայերն ապրում, այն էլ Ռուսաստանը փորձում է իրենով անել:

Պարույր Հայրիկյանի խոսքով՝ «երեկ ապրիլի 24-ն էր, բայց Հայաստանը Ցեղասպանության հարցի ճանաչման գործում ոչ մի բանի չի հասել»:

ԱԻՄ պատասխանատու Արսեն Պողոսյանի խոսքերով՝ Հայաստանի կարգավիճակը իջեցրել-հավասարեցրել են գաղութային երկրի կարգավիճակի. «Հայաստանը չդատապարտեց, ավելին՝ կողմ քվեարկեց Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու հարցին: Հայաստանը դեմ քվեարկեց, որովհետեւ հրահանգված էր Կրեմլի կողմից: Հայաստանը իր այդ քայլով թշնամի դարձավ ուկրաինական ժողովրդին: Մենք ոչ մի ապագա չունենք Ռուսաստանի հետ: Գործընկերության եւ փոխօգնության սկզբունքը Ռուսաստանի պարագայում բացակայում է, Հայաստանն ավելի շատ օգտագործվողի դերում է: Ռուսաստանի բուն նպատակը Հայաստանին եւ նրա իշխանություններին քաղաքական կախվածության մեջ պահելն է: Պատմությունը ցույց է տվել, որ Ռուսաստանը երբեք չի եղել որեւէ փոքր ազգի ռազմական դաշնակիցը: Հայաստան-Թուրքիա-Ռուսաստան եռանկյան մեջ Ռուսաստանը Թուրքիայի կողմնակիցն է լինելու: Շատ մեծ ցանկության դեպքում էլ Ռուսաստանը չի կարող աջակցել Արցախի հարցում: Արեւմուտքը չի ճանաչում Արցախի անկախությունը, որովհետեւ նա Արցախը դիտարկում է Հայաստանի հետ մեկ միասնական գոտի»: Պարույր Հայրիկյանը Րաֆֆի Հովհաննիսյանին եւ բոլոր այն քաղաքական գործիչներին, որոնք մտահոգություն էին հայտնում Հայաստանի ՄՄ-ին միանալու հարցում, կոչ արեց վերջ տալ պոռոտախոսությանը Ռուսաստանի առջեւ:
Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի նախագահի նստավայր՝ Սերժ Սարգսյանին հանձնելու ԱԻՄ առաջնորդի ուղերձը: Նրանք կանցնեն Ազատության հրապարակով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930