«Գիտեի, որ հանդիպում է լինելու այստեղ: Եկա, որ մասնակցեմ իմ գործընկերների հետ հանդիպմանը: Ստացա կենսաթոշակային կուտակային համակարգի նախագիծ, կգնանք կառավարություն, կքննարկենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը`դուրս գալով քառյակի հանդիպումից: Խորհրդարանական ոչ իշխանական ուժերի փակ քննարկումը դեռ շարունակվում է:
Հիշեցնենք, որ այդ հանդիպմանն այսօր անսպասելի ներկայացել էր վարչապետը :
Լրագրողներից մեկի հարցին`ի՞նչ եք զգում նոր պաշտոնում, վարչապետը պատասխանեց. «Այժմ իրավունք և պատասխանատվություն եմ զգում»:
Հովիկ Աբրահամյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների այլ հարցերի: Ասաց, որ հաջորդ հարցազրույցը կտա այն ժամանակ, երբ կձևավորվի նոր կառավարությունը:
Կարդացեք նաև
Միայն ասաց. «Ես իմ բոլոր ասածների համար տեր եմ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ