Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Եգանյան. Արագացված կարգով ՌԴ քաղաքացիություն կտան լավագույններին (Տեսանյութ)

Ապրիլ 25,2014 17:01

«Եթե չունեք որեւէ հորիզոնական ազգական, որը բնակվել է ներկայիս Ռուսաստանի տարածքում, դուք այս օրենքի շրջանակների մեջ չեք տեղավորվում»,- այսօր՝ ապրիլի 25-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով մի քանի օր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված քաղաքացիությունը հեշտացնելու մասին օրենքին, հայտարարեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:

Նա հնարավոր չի համարում միգրանտ դուրս տվող երկրի կողմից միգրացիոն քաղաքականություն վարելը, որովհետեւ իրեն ժողովրդավար անվանող երկիրը չի կարող արգելել իր քաղաքացիների արտագաղթը: Իսկ միգրացիոն քաղաքականությունը վարվում է այն երկրների կողմից, ովքեր ընդունող են համարվում:

Հրապարակախոս Կարինե Հակոբյանն էլ համարում է, որ նման միգրացիոն քաղաքականություն պետք է Հայաստանը վարի նաեւ սփյուռքի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում


Ռուբեն Եգանյանը նշեց, որ միգրացիոն քաղաքականությունը հնարավոր չէ վարել Հայաստանում, բայց եւ այնպես նա համարում է, որ այն պետք է վարվի անուղղակի եղանակներով՝ առանց փոխելու քաղաքական, տնտեսական, սոցիալական համակարգները. «Մեզ մոտ իրավիճակի փոփոխություններ ակնկալել հնարավոր չէ, սրանց փոփոխությանն ուղղված քայլերն ի վերջո միգրացիայի վրա ներազդելու ուղղված քայլեր են: Արմատական լուծումը սա է, բայց սա շատ արմատական է: Եւ չեմ պատկերացնում մի պետություն, որը կամավոր բոլորին կգնա, համենայն դեպս ներկայիս հայկական պետությունը չեմ կարծում, որ նման ուժ եւ քաղաքական կամք ունի այդ ճանապարհն ընտրելու: Իսկ առանց դրա մենք ունենք այն, ինչ ունենք»:

Ժողովրդագիրն անդրադաձավ նաեւ օրենքի պայման հանդիսացող՝ այլ երկրի քաղաքացիությունից հրաժարվելու հանգամանքին, նշելով, որ դրան հետեւում է, որ եթե հնարավոր չէ պահպանել այս կետը, ուրեմն՝ կարելի է նաեւ առանց այս կետի. «Այն բոլոր դեպքերում, եթե այս պայմանը ձեռնտու է, այս պայմանը կգործի: Բոլոր երկրները, որ վարում են միգրացիոն քաղաքականություն, դա կրում է սելեկցիոն բնույթ, այսինքն՝ իրենք տրամադրված չեն բոլորին ընդունելու. Նրանք միշտ տրամադրված են ընդունելու որոշ կատեգորիայի մարդկանց՝ որոշակի տարիքային խմբին պատկանող մարդկանց, կրթություն ունեցող մարդկանց՝ լավագույններին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930