Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ա. Հարությունյան. «Տիգրան Սարգսյանին շպիոն Օնիկ կդարձնեն` դեսպան նշանակելով»

Ապրիլ 25,2014 16:36

«Տիգրան Սարգսյանին դիվանագիտական աշխատանքի ուղարկելը շատ սխալ քայլ կլինի»,-այսօր «Փաստարկ» ակումբում ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ լուրեր են շրջանառվում, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին հնարավոր է դեսպան նշանակեն կամ Բելգիայում կամ ԱՄՆ-ում:

Արամ Հարությունյանի մեկնաբանմամբ` Տիգրան Սարգսյանը խոցելի է, եւ եթե նրան նշանակեն դեսպան, նա կդառնա գործիք արտաքին ուժերի ձեռքում, քանի որ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված օֆշորային սկանդալի մասին տեղեկություններին դրսում շատ լավ տիրապետում են. «Այսինքն, նրան դեսպան նշանակելով, նրան շպիոն կդարձնեն, շպիոն Օնիկի տարբերակն է»:

Արամ Հարությունյանի կարծիքով` «Վարչապետին հանելը, կարծես թե խորը մտածված քայլ էր, բայց նոր նշանակումը, այսինքն, այն որ երկար տեւեց դա, խոսում է այն մասին, որ նախագահը ճիշտ հաշված չի եղել, եթե ճիշտ հաշվեր, այդքան երկար չէր տեւի: Վարչապետին հանելով նախագահն իր նպատակին չհասավ, նա ուզում էր վարչապետին հանել, որպեսզի «Բարգավաճ Հայաստանին» բերեր կոալիցիա, պառակտել քառյակը, բայց դա չհաջողվեց»:

Պարոն Հարությունյանի կարծիքով` ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն ավելի կարեւոր քաղաքական իրադարձություն էր, քան վարչապետին հանելը: Այդ հարցազրույցով, ըստ Հարությունյանի, Քոչարյանը վերջնական ապացուցեց, ի հակառակ այն պնդումների, թե Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան մեկ անձ են, որ նրանք մեկ անձ չեն:

Մանրամասն` տեսանյութում

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930