Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյան. «Սերժ Սարգսյանն իմ ընկերն է, բայց ինքը՝ իր ճանապարհով, ես՝ իմ» (Տեսանյութ)

Ապրիլ 25,2014 16:26
Artur Bagdasaryan

«Սերժ Սարգսյանի հետ մենք ընկերներ ենք, բայց մեր ճանապարհները բաժանվեցին»,- այսօր կայացած ասուլիսում, որի ժամանակ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից հրաժարվելու մասին, մի քանի անգամ կրկնեց ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:

ՕԵԿ-ը դառնում է ընդդիմություն, որովհետեւ, ըստ Արթուր Բաղդասարյանի, որը երկու դիսերտացիա է պաշտպանել, քաղաքագիտական բոլոր դասագրքերում, համաշխարհային քաղաքագիտության մեջ կա միայն երկու բան՝ իշխանություն եւ ընդդիմություն:

Չցանկանալով որեւէ բան ասել ԲՀԿ-ի հասցեին՝ Արթուր Բաղդասարյանն, այդուհանդերձ, ասաց, որ իշխանությունից եւ ընդդիմությունից բացի այլ բան լինել չի կարող, «այլընտրանք» կոչվածը արհեստածին երեւույթ է:

«Մենք ոչ մեկի տեղը զբաղեցնելու նպատակ չունենք, ոչ մեկի տեղի վրա աչք չենք դրել, մենք առաջարկում ենք ապագայի մեր օրակարգը, որը պայմանավորված է մեր քաղաքական ուժի հիմնադրույթներով, մոտեցումներով, սկզբունքներով, ՕԵԿ-ը ինպես նախկինում այնպես էլ այսուհետ վճռական է լինելու»,-հայտարարեց ՕԵԿ նախագահը:

Նա պատրաստվում է քաղաքակիրթ ձեւով հրաժարականի դիմում ներկայացնել հանրապետության նախագահին, մի քանի հանդիպումներ ունենալ իր ղեկավարած կառույցի՝ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակիցների եւ այն մարդկանց հետ, ում հետ համագործակցել է, երախտիքի խոսքեր ասել ու գնալ հանգստանալու:

«Թողնելու եմ կառավարական առանձնատունը եւ գնամ իմ վեց հոգանոց ընտանիքով երեք սենյականոց բնակարանում ապրելու»,-ասաց նա՝ շեշտելով, որ իրեն վերագրված բոլոր դղյակները ֆանտազիա են, բայց ինքը պատրաստվում է առաջիկայում տուն կառուցել:

Իր բիզնեսների մասին էլ ասաց, որ ունի «Հայասի» ընկերությունը, որը կառուցել է չոր հողի վրա, վարկով եւ մինչեւ հիմա էլ վարկերի մեջ է՝ «ոչ մի բան չեմ թալանել, կոպեկներով չեմ սեփականաշնորհել, սկսել եմ զրոյից, վարկերով եւ հարյուրավոր մարդկանց աշխատատեղ եմ տվել»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ԵՊՀ says:

    Ցավոք, հիշյալ անձը քաղաքական պատասխանատվությունը նույնացնում է ,,ընկերութան,, հետ և նույն ոճով ու նույն բանաձևով արդեն որերորդ անգամ աճպարարությաբ է զբաղվում` ,, հաճախորդի,, և դավաճանի խարանը ընդմիշտ կրելով իր ճակատին և համալրելով ,,դատարկ դհոլի,, համաստեղությունը…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930