Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Հակոբյան. Եթե ուզում ենք, որ մեր քաղաքացիները չգնան, պետք է բարձրացնենք կենսաթոշակը

Ապրիլ 25,2014 16:12

«Ամեն ինչ չափազանց ակնհայտ է. Փոխվում են Ռուսաստանի մարտավարական քայլերը, բայց երբեք չի փոխվում քաղաքականությունը»,- այսօր՝ ապրիլի 25-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց հրապարակախոս Կարինե Հակոբյանը:

Նա հայտարարեց, որ չգիտի ինչ-որ տեղանուն, որ նման կլինի ռուսական Վլադիկովկաս,Վլադիվոստոկ անվանումներին, բանախոսը նրանց «владей» (տիրիր) արմատը պատահական չի համարում. «Ի՞նչ է լեզուն, մտածողություն է, հոգեբանություն է, դա նրանց ազգային գաղափարն է, որն արդեն փոխակերպվում է քաղաքականությանը եւ տարբեր մարտավարություններին»:

Անդրադառնալով մի քանի օր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված քաղաքացիությունը հեշտացնելու մասին օրենքին՝ տիկին Հակոբյանը նշեց, որ մենք պատասխանում ենք Ռուսաստանի քաղաքականությանը քաղաքականություն, Ազգային անվտանգության հայեցակարգ չունենալով: Բանախոսի խոսքերով՝ պետությունը պետք է չքայքայի իր գյուղատնտեսությունը, պետք է ունենա տնտեսության զարգացման ծրագիր, որովհետեւ գյուղը կորցնելով՝ կորցնում ենք Հայաստանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տիկին Հակոբյանը համարում է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի շահերն այստեղ բախվում են, քանի որ մեզ Ռուսաստանը ձեռնտու է, որպես արտաքին շուկա կամ ժամանակավոր աշխատատեղ, սակայն Ռուսաստանը ցանկանում է, որ հայ ժողովուրդը լրացնի իր ժողովրդագրական դաշտը:

Կարինե Հակոբյանը նշեց նաեւ, որ արտագաղթի կարող է հանգեցնել Ռուսաստանի քաղաքացիներին տրվող բարձր թոշակը. «Եթե ուզում ենք, որ մեր քաղաքացիները չգնան, պետք է բարձրացնենք, գոնե մոտեցնենք մեր կենսաթոշակը Ռուսաստանի կենսաթոշակին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930