Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտադիր կուտակային փոխանցումներ չկատարած գործատուները տույժ ու տուգանք չեն վճարի (Տեսանյութ)

Ապրիլ 25,2014 16:05

«Առաջինը վերաբերում է գործատուների կողմից եկամտային հարկի և պարտադիր վճարների հաշվարկի ժամանակ հաշվետվություններ ներկայացնելիս իրենց կամքից անկախ պարտադիր կուտակայինը հաշվարկելու հարցին, այս նախագիծը որ ընդունվի, նշանակում է արդյոք, որ էլեկտրոնային հաշվետվության «թռչնակը» հանվելու է, այսինք թողնվելու է գործատուի ցանկությանը, եթե աշխատակիցը չի ուզում, ուրեմն գործատուն իրավունք չունի աշխատակցի համար փոխանցում անել»,-հարցն այսօր ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանին տվեց ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

socialakan handznajogov (1)Հանձնաժողովն այսօր քննարկում էր «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին հարցը, որն առաջիկա քառօրյա է ընդգրկվելու: Դա ենթադրում է մինչ այժմ եւ նախագծի`օրենք դառնալուց հետո, պարտադիր կուտակային փոխանցումները չկատարած գործատուների նկատմամբ տույժ եւ տուգանք չկիրառել:

socialakan handznajogovՆախագծի հիմնական զեկուցող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը երկարաշունչ պատասխանեց պատգամավորի հարցին. «Գործատուի կողմից հաշվարկների հետ կապված հարցը այս ընթացքում քննարկել ենք, և խնդիրը հետևյալն է`այն ծրագրային ապահովումը, որը այսօր տրված է և գործատուներն ընդամենը մեկ տվյալ են մուտքագրում, մնացած տվյալները ինքնաշխատ ձևով է համակարգում, և մենք քննարկեցինք խնդիրները, առաջացավ որոշակի խնդիր, որ հետագա վերահաշվարկը կատարելու հետ կապված ճիշտ կլինի, որ այդ տվյալները բազայում լինեն, ի վերջո վերահաշվարկները վերաբերելու են յուրաքանչյուր անձի, քանի որ կենսաթոշակային պահումները անհատական են յուրաքանչյուր անձի համար կախված աշխատանքի չափից, այն հանգամանքը, որ այս նախագծով առաջարկում ենք տույժն ու տուգանքը կասեցնել, որը դե ֆակտո նշանակում է, որ գործատուի կողմից հարկային գործակալի պարտականությունների չկատարումը պատասխանատվություն չի առաջացնելու, բայց փոխարենը մենք տեղեկատվական բազայում ունենալու ենք այդ տեղեկատվությունը, մեզ ավելի մեծ հնարավորություն կտա հետագա վերահաշվարկը կատարելու համար, այս պահին ձևավորած մեր մոտեցումն ու կարծիքն է»:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե այն գործատուները, ովքեր պահել ու փոխանցել են գումարները, կարո՞ղ են իրենց աշխատակիցների մոտ իրականացրած հարցումների հիման վրա հետ պահանջել գումարները: Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ այստեղ ևս վերահաշվարկի խնդրին է վերաբերում. «Կարծում եմ` օրենքով պիտի այդ խնդիրներին լուծումներ տանք, այսօր չունենալով համապատասխան իրավական ակտ, ինչը միանշանակ ունենալու ենք, ժամանակավրեպ կլինի այդ գործընթացը որևէ կերպ իրականացնել»:

ՀՅԴ պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե արդյոք այս նախագիծը կարո՞ղ է թուլացնել լարվածությունը, որ ստեղծված է հասարակության մեջ և արդյոք նոր մեկնաբանությունների տեղիք չի տա այն դրույթը, որ գործատուն պարտավոր չէ գումարները փոխանցել:

Նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը պատասխանեց. «Լարվածությունը պետք է նայել ամբողջականության մեջ, ի վերջո նպատակը քաղաքացիների սոցիալական պաշտպանության ապահովելն է, այս խնդրի հետ կապված հաղթողներ ու պարտվողներ չկան, քաղաքական մոտեցումը հստակ է` պիտի խնդիրներն ամբողջական լուծումներ ունենան, կարծում եմ այս օրենսդրական քայլով կարող ենք առաջ գնալ, քանի որ խնդիրների ամբողջական լուծումը պահանջում է ավելի շատ ժամանակ»:

«Մինչ այս պահը փոխանցված գումարները հնարավոր համարու՞մ եք, որպեսզի դատական կարգով պարտադրվի գումարները ֆոնդից կամ կամուրջ հաշվից պահանջել, այս նախագիծը տալի՞ս է այդ հնարավորությունը, որպեսզի դատական կարգով հետ պահանջվի»,-մյուս հարցը տվեց Արծվիկ Մինասյանը:

«Բնականաբար դա յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է, և այդ առումով քաղաքացին կարող է դիմել, և մենք այդ առումով որևէ սահմանափակում չենք կարող ունենալ, բայց կարծում եմ, որ այս գործընթացի պարագայում պիտի ունենա այն կոնսենսուսը, որը անհրաժեշտ է կենսաթոշակային բարեփոխումները բարեհաջող իրականացնելու համար»,-ասաց նախարարը:


Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ettentc CHi says:

    Նախարարի պաշտոնակատարին կարող եք հարցնել, այն գումարները որ աշխատողներին պարտադրել եք գրավոր խնդրեն, աղաչեն գործատուներին որ իրենցից պահեն աշխատողները կարող են այլևս չվճարեն: Օրնակ այլևս չվճարելու դեպքում դպրոցի տնօրեններին ու աշխատողներին, ուսուցիչներին, աշխատանքից չեն ազատի՞:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930