Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրենի աշխատավարձը`18 հազար դոլա՞ր (Տեսանյութ)

Ապրիլ 25,2014 15:56

Այսօր գործադուլ հայտարարած Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները, որոնք անչափ դժգոհ են իրենց աշխատավարձից, գտնում են, որ իրենց խաբում են` աչքի չափով վճարելով:

Նրանք Aravot.am-ի հետ զրույցում ասացին, որ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի աշխատավարձը 18 հազար դոլար է կազմում: «Լիքը անիմաստ վարչական աշխատակիցներ կան, որոնք ահռելի գումարներ են ստանում, եթե գնաք Երևան, հիմնարկի դուռը բացեք, լիքը սիրուն-սիրուն աղջիկներ են նստած, ի՞նչ են անում դրանք: Մի գծագրող որ պետք լինի, 4000 դոլար ամսական աշխատավարձ կնշանակեն ու Ռուսաստանից կբերեն, և սա էն դեպքում, երբ մենք անգիր գիտենք ամեն մի գծի տեղը: Ծրագրավորողները բոլորը դրսից են` ամեն մեկը 4000 դոլար աշխատավարձով, և սա էն դեպքում, երբ մեր հայերը պատրաստ են այդ նույն աշխատանքը 1000 դոլարով անելու: Ռուսական կողմից ով գալիս է Հայաստան, կարճ ժամանակ անց օլիգարխ է դառնում: Փաստորեն ռուսները մեր հողի վրա մարդավայել ապրում ու վայելում են, իսկ մենք…

40 տարվա մեքենավարներն էսօր մի մաշած տնակի մեջ են ապրում, իսկ մեր գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը Հյուսիսային պողոտայում է ապրում, երկու տուն ունի, «Հարավկովկասյան երկաթուղին» չորս հատ սլուժեբնի բնակարաններ ունի էնտեղ, երկու հատ թանկ սլուժեբնի մեքենա ունի, մեկը` «Լեքսուս», էլ թիկնապահ, էլ չգիտես ինչ ծառայողներ… էդ ամեն հնարավորությունը ունի: Չհաշված՝ Թուրքիան ջրի ճամփա է սարքել, առիթ-անառիթ գնում հանգստանում է: Մենակ Ռեբեցի աշխատավարձով մի ամբողջ հիմնարկ կարելի է պահել: Բա Շայդուլինն ու Ռեբեցը նո՞ւյնն են: Շայդուլինը երկաթուղային էր, նա բանվորից էր դարձել պաշտոնյա, նա գործը շատ լավ էր պատկերացնում: Մենք գիշերային աշխատող ենք, ՀՀ աշխատանքային օրենսգրքով մեզ 30 տոկոս հավելավճար է հասնում, Շայդուլինը, գիտակցելով, որ սա վտանգավոր աշխատանք է, ասում էր` չէ 50 տոկոս թող լինի: Շայդուլինն ասաց, որ դուք պետք է գիշերային պահակից տարբերվեք, որովհետև ռիսկային աշխատանք է ձերը:

IMG_1764Երկաթգծին Ռուսաստանից 500 միլիոն փող է եկել, 300 միլիոնը արդեն օգտագործված է և ամենաշատը օգտագործվել է Վիկտոր Ռեբեցի ժամանակով: Բայց ի՞նչ է կատարվել, ոչ մեկը չգիտի, պատերն են սիրունացել, եվրալուսամուտներն են քցել, իբր գծեր են շինել, բայց անցած տարի բոլորս էլ տեսանք, որ 3 անգամ մեծ վթարներ եղան, վագոններ շրջվեցին, վերջինը մարտի 30-ին եղավ, ոսկու հանքից գալուց 4 վագոններ շուռ էին եկել, հումքը թափվել էր գետնին: Իրենք գծային տնտեսության վրա մոտավորապես ծախսել են 100 քանի միլիոն դոլար, բայց դա չի երևում, անցած տարի մի քանի վթարներ եղան, ցիստեռնները պաժառ ընկան, և էդ փողը երկաթուղին պիտի հատուցի, այսինքն, իրենք թղթով ցույց են տալիս, որ ծախսել են 300 միլիոն: Վերահսկողություն գոյություն չունի, միգուցե համատեղ Հայաստանի հետ ինչ-որ կամիսիա ստեղծվեր, վերջը իրանք մեր հողի վրա են աշխատում, մեր աշխատանքային օրենսգրքով, սա կիսառազմական հիմնարկ է վերջը: Ռեբեցը էնպես արեց, որ էսօր 53 ընկերություններից բեռնափոխադրման համար պայմանագիր են կնքել ընդամենը 12-ը, բեռնափոխադրումների ծավալը նվազեց, ահա Ռեբեցի խերը»,- մեկը մյուսին հերթ չտալով՝ բողոքում էին մեքենավարները:

Վերջիններս անչափ վիրավորված են, որ Կրասնոդարում եղած ջրհեղեղի համար իրենք փող են հավաքել, բայց երբ խնդրել են իրենց աշխատավարձից հետպահում անել ու փոխանցել քեսաբահայությանը, ռուս ղեկավարությունը դեմ է կանգնել:

Մանրամասները՝ տեսանյութում 

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930