Լուիս-Ֆելիպե Սկոլարին Սան-Պաուլույում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, թե կողմնորոշվել է աշխարհի առաջնությունում Բրազիլիայի հավաքականի կազմի հարցում, բայց այն կհրապարակի միայն սահմանված օրը` մայիսի 7-ին:
«Ես կասկած չունեմ, բայց պետք է սպասել ազգային առաջնությունների ավարտին, որոնք դեռ շարունակվում են», – տեղեկացրել է մարզիչը եւ հավելել, որ ինքը 23 ֆուտբոլիստներին էլ դեռ տեղյակ չի պահել, ովքեր հրավիրվելու են հավաքական:
Մարզիչը վստահեցրել է, որ հրավիրվելիք ֆուտբոլիստների անունները չգիտի նաեւ իր օգնականը` Կառլոս Ալբերտո Պարեյրան: Նրա համոզմամբ, եթե մի բանի մասին գիտի երկու հոգի, դա արդեն գաղտնիք չէ: Սկոլարին նաեւ հորդորել է անակնկալներ չսպասել` ասելով, որ եթե լրագրողները կազմեն իրենց տարբերակը, ապա 22 ֆուտբոլիստի անուն կգուշակեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` APF-ի