Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի գործ. գյուղապետը եւ անձնագրայինը հայտնել են, որ նման ազգանունով ընթերակա չկա

Ապրիլ 25,2014 15:46

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով ապացույցների հետազոտումը:

Դատավոր Վաղինակ Մկրտչյանը ներկայացրեց քրեական գործի հարուցման մասին ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնի որոշումը, դեպքի վայրի նկարագրության արձանագրությունը, մեքենաների նկարագրությունը ըստ դիրքի, զննության մասնակիցների արձանագրությունները, տուժողների, տրանսպորտային միջոցների մասին արձանագրությունները: Ներկայացրեց, որ գործում առկա է լուսանկարչական հավելված՝ 8 լուսանկարից բաղկացած:

Nikolay Bagdasaryan

Վ. Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց, որ գործում առկա սխեման եւ հետվթարային իրավիճակի հետ կապված սխեմատիկ հատակագիծը ներկայացրեց, որտեղ կասկած հայտնեց, որ գործում եղած գծագիրը եւ անկախ փորձագիտական կենտրոնից ստացված գծագրերը չեն համապատասխանում միմյանց:

Այս գործով ընթերակա Վազգեն Կարապետյանը, որի տվյալների մեջ նշված է Զորավան գյուղը, հայտնել էր, որ տվյալ հատվածից մեքենայի դիրքը եղել է 18 մետր 50 սմ, մինչդեռ դատարանում առկա գծագրի համաձայն՝ այն 13 մետր 50 սմ է եղել:

Ն. Բաղդասարյանը հայտնեց, որ ընթերակայի անձի հետ կապված՝ դիմել է ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն եւ ըստ պաշտոնական տվյալների՝ 1985թ. ծնված 4 նույն անուն-ազգանունով հաշվառված եւ հաշվառումից հանելու տվյալներ չեն եղել:

Մեկ այլ հարցում էլ ուղղվել էր Զորավանի գյուղապետին, որը հայտնել է, որ իր համայնքում նման տվյալներով, անուն-ազգանունով հաշվառված անձ չկա:

Պաշտպանը նաեւ օգտվել էր ԿԸՀ պաշտոնական կայքէջից, որտեղ նման անուն-ազգանունով, ծննդյան թվով մարդ չէր հայտնաբերվել, գտնվել էին երկու հոգի՝ ավելի տարեց:

Միջնորդություններ հարուցելու ժամանակ տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն ասաց, որ այս ամենը արվում է լրատվամիջոցների համար եւ որ հարկ եղած դեպքում հանդես կգա, որպեսզի չլուսաբանվի, եթե նման կերպ շարունակվի:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Մանրամասները՝ քիչ հետո

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930