Լրահոս
Օրվա լրահոսը

Ա. Հարությունյան. «Սերժ Սարգսյանը ոչ թե շախմատ կամ ֆուտբոլ է խաղում, այլ` չինգ-ա-չունգ» (Տեսանյութ)

Ապրիլ 25,2014 15:35

Հայ-թուրքական արձանագրություններն, ըստ «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանի, բավականին վնասեցին ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին եւ հայ-թուրքական հարաբերություններին, այլեւ` Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Պարոն Հարությունյանն այսօր «Փաստարկ» ակումբում կարծիք հայտնեց, որ եթե մինչեւ այսօր հայ-թուրքական հարաբերությունները «ֆուտբոլային» դիվանագիտություն էր համարվում, ապա այսօր այլ խաղ է.«Կարելի է ասել` Սերժ Սարգսյանը ոչ թե շախմատ կամ ֆուտբոլ է խաղում, այլ` «չինգ-ա-չունգ»:

Ապա պարոն Հարությունյանը բացատրեց մանկական այդ խաղի կանոններն ու ներկայացրեց համեմատությունը դիվանագիտության հետ. «Ընդ որում, այն իմաստով, երբ օրինակ քար են ցույց տալիս, հակառակորդը նախապես տեսնում է, որ քար է, ինքն էլ թուղթ է ցույց տալիս, կամ եթե թուղթ են ցույց տալիս, հակառակորդն էլ` մկրատ է ցույց տալիս: Այսինքն` նախապես քայլը գիտեն»:

Ըստ պարոն Հարությունյանի` հայ-թուրքական արձանագրությունների պատճառով, դրսում բոլորը կարծում են, թե մենք ենք մեղավոր, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվում, սահմանը չի բացվում եւ այլն: «Կարծում եմ Ցեղասպանության 100 ամյա տարելիցին, այս իշխանություններով չպետք է գնանք»:

Մանրամասն` տեսանյութում


Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930