Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում գյումրեցի 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը երեք հաղթանակ տանելով` դարձել է բրոնզե մեդալակիր:
Մեր կանանց հավաքականից Ժաննա Ստանկեւիչը եզրափակել է 52 կգ քաշայինների առաջատարների ութնյակը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքէջը եւ ավելացնում, որ այսօր տատամի մտնելու են 81 կգ քաշայիններ Անդրանիկ Չափարյանն ու Ռաֆայել Դավթյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` zimbio.com-ի