Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ալմելոյում բացվեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը

Ապրիլ 25,2014 15:02

Նիդերլանդների Ալմելո քաղաքում երեկ բացվեց Հայոց Եղեռնի զոհերին նվիրված հուշահամալիրը: Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց հոլանդաբնակ մեր հայրենակից Սերժ Կանայանը, համալիրի հեղինակն ու նախաձեռնողը հայազգի Քրիստիան Գելիջին է, որը կատարել է հոր ցանկությունը:

Հուշահամալիրը գտնվում է հայկական եկեղեցու տարածքում, կառուցված է տուֆից եւ ունի 16 խաչքար: Ցեղասպանության զոհերի ոգեկոչման եւ հիշատակի արարողությանը, ի թիվս այլոց, մասնակցել է Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, նիդերլանդական խորհրդարանի պատգամավորներ, պատվիրակություն Հայաստանից, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Նշենք, որ շուրջ 70 000 բնակչություն ունեցող քաղաքում ապրում է 6000 հայ: Այստեղ գործում է հայկական կիրակնօրյա դպրոց:almelo1

Լուսանկարները՝ Սերժ Կանայանի

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930