ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի կալանավորման համար:
«Կոնտակտ.ազ»-ի փոխանցմամբ, Ամերիկայի պետքարտուղարության խոսնակ Ջեն Պսակին ապրիլի 24-ին հայտնել է, որ իրենք անհանգստացած են այն բանի համար, որ Միրկադիրովի ազատազրկումը կարող է կապված լինել Ադրբեջանի իշխանություններին քննադատելու և ազգամիջյան համագործակցության համար, որն «ուղղված էր տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելուն և վստահության մթնոլորտ ստեղծելուն»:
Ադրբեջանում հրատարակվող ռուսալեզու «Զերկալո» թերթի վերլուծաբանին կալանավորել են ապրիլի 20-ին Բաքվում, Թուրքիայից արտաքսելուց հետո:
«Մենք ուշադիր հետևում ենք Միրկադիրովի մասին տեղեկատվությանը՝ Թուրքիայից արտաքսելու և Ադրբեջանում կալանավորելու մասին: Մենք մտահոգված ենք Թուրքիայից ժամանելուց հետո Բաքվում նրա անսպասելի կալանավորմամբ», – ասել է Պսակին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ