Լրահոս
Օրվա լրահոսը

«Չքցել» գործարարներին

Ապրիլ 25,2014 14:10

Քանի որ վերջին շրջանում պոպուլիզմը համակել է ամբողջ քաղաքական դաշտը` իշխանությանը, «ոչ իշխանությանը» եւ ընդդիմությանը, ես, չպատկանելով այդ երեք խմբերից ոչ մեկին, իմ պարտքն եմ համարում ասելու տհաճ եւ մեծամասնության համար անընդունելի բաներ: Իմ նպատակն է, որ մարդիկ, ովքեր դեռեւս չեն կորցրել մտածելու ունակությունը, իմ գրածների շուրջ մտածեն եւ գուցե ինձ հետ միասին մտահոգվեն:

Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը չի հարգում օրենքները, այդ թվում` երթեւեկության կանոնները, չի ցանկանում դրանց հետեւել եւ, բնականաբար, չի ուզում խախտումների համար տուգանքներ վճարել: Իրավական այդ նիհիլիզմի համար նրանք տվյալ դեպքում ունեն «լուրջ հիմնավորում»` ընդդիմադիրների եւ նրանց քարոզչության տարածած այն լուրը, թե «տուգանքների գումարի 70 տոկոսը գնում է Սաշիկի գրպանը»:

Չորեքշաբթի օրը այդ թեմայով լսումների ժամանակ պատգամավորները հանդես էին գալիս ամբոխահաճո հայտարարություններով, ինչը, իհարկե, միանգամայն նորմալ է: Չեմ փորձի վիճել նրանց հետ` մեր քաղաքական գործիչները գիտեն ճշմարտությունը, սակայն, ինչպես եւ ամբողջ աշխարհում, ասում են այն, ինչ իրենց է ձեռնտու:

Բայց ուզում եմ ուշադրություն դարձնել մի սկզբունքային խնդրի վրա: Եթե «Սեքյուրիթի դրիմը» 10 միլիոն եվրոյի ապրանք (արագաչափ, տեսախցիկ) է գնել՝ գրավոր ձեւակերպված եւ իրավաբանորեն հաստատված պայմանով, որ այդ գումարները պետք է իրեն վերադարձվեն, ապա վայրենավարի քշող վարորդների դժգոհությանը հագուրդ տալու համար չարժե կոչ անել՝ պայմանագիրը խախտել եւ «քցել» այդ ընկերությանը: Տվյալ դեպքում բացարձակապես կարեւոր չէ՝ «Սեքյուրիթի դրիմը» պատկանում է Սաշիկին, Աբդուլ Համիդին, թե անձամբ Սատանային: Առանց այդ էլ մեր պետությունը, ինչպես նաեւ պետական չինովնիկների հետ կապ ունեցող գործարարները, այնքան են խաբել ներդրումներ անողներին, որ վերջին շրջանում մարդիկ ընդհանրապես չեն ցանկանում ներդրումներ անել Հայաստանում:

Ո՞րն է ավելի կարեւոր՝ տուգանքներից բողոքող տաքսու վարորդների առաջ միավորներ հավաքե՞լը, թե՞ ներդրողներին պաշտպանելը: Իմ կարծիքով՝ երկրորդը: Եթե, իհարկե, մենք ուզում ենք, որ մեր երկրի տնտեսությունը զարգանա մասնավոր սեփականության հիման վրա: Ուրիշ հարց, եթե մենք ցանկանում ենք, որ պաշտպանված լինի միայն «լավ օլիգարխների» սեփականությունը, իսկ «վատերինը» պաշտպանված չլինի: Բայց այդ դեպքում կշարունակվի այն իրավիճակը, որը կա, երբ մարդիկ նույնիսկ մանր բիզնես դնելու համար պետք է «հարաբերություն հաստատեն» համապատասխան օղակների հետ: Դա չէ՞ մեր տնտեսության «քաղցկեղի» ակունքը: Ի՞նչ տարբերություն՝ գործարարներին «քցում են» իշխանավորների՞ կամքով, թե՞ ամբոխահաճո ճառերի պատճառով:

Էլ ինչո՞ւ ենք խոսում «սինգապուրյան մոդելի» եւ այլ լավ-լավ բաների մասին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (20)

Պատասխանել

  1. Մարիամ says:

    Ո՞րն է ավելի կարեւոր՝ տուգանքներից բողոքող տաքսու վարորդների առաջ միավորներ հավաքե՞լը, թե՞ ներդրողներին պաշտպանելը: Շարքային քաղաքացու համար՝ երկրորդը, քաղաքական գործչի համար՝ առաջինը, քանի որ տաքսու վարորդներն իրենց ընտանիքների հետ ավելի մեծ ընտրազանգված են կազմում, քան գործարարները:
    Սակայն նախընտրելի է, որպեսզի հանրային նման մեծ նշանակություն ոԻնչ վերաբերում է բիզնեսի շահերը պաշտպանելուն, միանգամայն համամիտ եմ Ձեզ հետ: Պայմանագիրը կնքված է, գործընթացը՝ սկսված: Այս դեպքում անհեթեթություն է Սեքյուրիթի դրիմին մեղադրել կամ պատժել: Պետք է պատժել իշխանություններին, որոնք նման պայմաններով կնքել են պայմանագիր:
    ւնեցող ոլորտներում ներդրումներ անելիս և ներդրողներ ընտրելիս մեր իշխանություններն առաջնորդվեն հանրային շահով: Կոնկրետ այս դեպքում կարող էին ավելի շահավետ պայմաններ առաջարկել, որպեսզի ավելի մեծ գումար մուծվեր պետ. բյուջե կամ էլ ծառայություն մատուցող կազմակերպությունը պարտավորված լիներ ավելի շատ ու որակյալ ծառայություններ մատուցել:
    Ինչ վերաբերում է տուգանքներին, թող չխախտեն, եթե չեն ուզում Սաշիկին հարստացնել:

  2. Hakob says:

    Արամը երկար ժամանակ է համառորեն պաշպանում է երկու “պրոեկտ”- “Պարտադիր կուտակայինը” և “արագաչափերի տուգանքի մեծությունը”: “պարտադիրի” մասի այլևս չի գրում, քնաի որ սահմանադրություն պետք է խախտի ու կարող է հայտվել քրեական հանցագործի վիճակում: իսկ այ “արագաչափերը”…
    Ինչպի՜սի համառություն…

  3. ՄԱՐԴ says:

    Որեվիցե մեկը կարող է գրել «չքցել» բառի գրական հոմանիշը. Ինձ թվում է դա ավելի արտահայտիչ կդարցնի այդ ակտի էությունը.

  4. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Հուսով եմ, ոչ ոք չի ակնակլում, եր ես մասնակցելու եմ իմ գրածի եւ նախկինում իմ գրածների հետ կապ չունեցող բանավեճին:

  5. ՄԱՐԴ says:

    Շնորհակալություն ակնարկի համար.

    Շարունակեմ միտքս.

    Անգլիայում արդեն հասկացել են որ արագաչափերը շատ քիչ օգուտ են տալիս ավտովթարներից խուսափելու համար եվ արաջին հերթին նպաստում են պետական բյուջեն լցնելուն.

    Այնտեղ նկատել են որ 10 արագաչափից 8 հատը ավտովթարային իրավիճակ չպարունակող տեղում է դրված , այսինքն անիմաստ հետեվաբար միայն նպաստում պետական բյուջեի լցմանը.

    Նրանք ցանկանում են փոխարինել այդ ավելորդ արագաչափերը զգուշացնող բազմատեսակ տեսողական ազդանշաններով , որոնք ավելի են օգուտ տալիս եվ ավելի էժան են նստում պետության եվ ժողովրդի վրա.

    • Մարիամ says:

      Զգուշացնող նշանների մասին: Գրեթե բոլոր կենտրոնական փողոցներում կան կանգառներ՝ հանրային տրանսպորտի համար: Ասացեք խնդրեմ մարդկանց քանի տոկոսն է հենց կանգառում սպասում՝ մինչև 3 մետր միջակայքում: Կամ հետիոտնների համար նախատեսված գծանշումները. քանի տոկոսն են ճիշտ վայրում փողոցն անցնում: Կարող եմ այլ օրինակներ ևս բերել:

  6. ՄԱՐԴ says:

    Վեջացնեմ միտքս.

    Հետեվաբար Անգլիա արագաչափեր ներարկող գործարարի ոչ շահույթաին վիճակը ոչ մի չափով չի ազդել Անգլիա այլ ներդրումներ կատարող գործարարների վրա.

    Դեռ ավելին տաքսու վարորդների առաջ միավորներ հավաքելու խնդիրն էլ է վերացել.

  7. Ettentc CHi says:

    Նախորոք համաձայնելով ձեր մտքի հոտ , որ երթևեկության կանոնների խախտումերի վեաբերյալ պետք է խիստ մոտեցում լինի համենայնդեպս պարոն Աբրահամյան ինձ համար կարևոր է, թե ոնց է ստացվում որ մեր երկրում նախագահի եղբայրները, տղաները և այլն, կամ նախագահի բարեհաճությանը արժանացած մարդիկ են կարողանում մի քանի միլիոնների ներդնումներ կատարել ըստ ձեզ մեր երկրում ուրիշ տաղանդավոր բիզնեսմեններ չեն լինում: Իսկ ձեր կարծիքով մեր պետությունը ինքը չէր կարող այդ գումարը ներդնել և տուգանքներից ստացված միջոցները ուղղել աղքատության վերացմանը, ուսուցիչների և բժիշկների աշխատավարձերի բարձրացմանը և այլ պետության առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծմանը:
    Եթե կպատասխանեք խնդրում եմ մեր նախկին վարչապետի նման հայտնի լակոնիկ պատասխանը չտալ:

  8. ՄԱՐԴ says:

    Շատ կարեվոր է լավ տարբերել զգուշացնող նշանները , տեսողական ազդանշաններից.

    Զգուշացնող նշաններ դա ստանդարտ նշաններն են
    Տեսողական ազդանշանները անհատական փսիխոլոգիական մոտեցում ունեցող տվիալ ճանապարհին հատուկ ոչ ստանդարտ լույսաին, ռեկլամային …… ազդանշաններն են.

  9. Կարապետ says:

    Իսկ ի՞նչն է խանգարում առանց խաղտում անելու վարելուն։ Այդ դեպքում ոչ մեկի գրպանը գումար չի գնա։ Էլ կապ չի ունենա սաշիկի բիզնեսն է թե մաշիկի։
    Մեքենա վարել սովորեք սկզվի համար 🙂

  10. Կարեն Սաղաթելյան says:

    Համաձայն եմ պ. Աբրահամյանի հետ: Ավելին, առաջարկում եմ արագաչափերի մոտ կանգնեցնել դիպուկահարնեռի եվ գնդակահարել օրինազանցներին: 20-30 հազարով տուգանել 100 հազար ստացող վարորդին` մոտավորապես նույնն է: Ներեցեք, մոռացա, որ մեզ մոտ ներդնողը պետք է ոչ թե 6-7, այլ կես տարում հետ բերի իր գումարը: Բայց կարեվորը դա չէ, այլ այն, որ արագաչափերը նպաստում են վթարների ավելացմանը` վարորդների ուշքն ու միտքը արագաչափերն ու տեսախցիկներն են, ոչ թե ճանապարհային իրավիճակը:

  11. Վրույր says:

    Շատ բացահայտ երևում է որ Արամ Աբրահամյանը վարորդ չէ:

    Վարորդ լինեիք այդպես չեիք գրի… այ եթե էն վարորդներից, որոնց համար 50000 միևնույն է գումար չէ, կարող է, բայց եթե օրինապաշտ վարորդ լինեիք հաստատ չէիք գրի:

    • Կարապետ says:

      Օրինապաշտ վարորդի համար տարբերություն չկա արագաչափ դրված է թե ոչ։ Եթե կա 40կմ/ժ-ի նշան, կամ քաղաքում մեկ այլ վայրում, որտեղ չկա արագության սահմանափակման նշան (60կմ/ժ) և վարորդը չի գերազանվում արագությունը (օրինապաշտ է) ուզումա արագաչափ լինի,ուզումա զորավարը ռադառը ձեռը կանգնի, մեկա էտ մարդուն։ Եթե մեկը խաչմերուկից 1,5 մետրի վրա կանգնումա, ու բողոքումա որ տուգանում են, ուրեմն օրինապաշտ վարորդ չի։

  12. Զավեն says:

    Միանշանակ եկամուտ բերող մենաշնորհ դաշտը, բացարձակ կամ չունի թե ումն է: Պարոն Աբրահամյան, եթե մի քիչ մտածենք, կստացվի,որ դուք էլ եք հավատում,որ արագաչափերը Սաշիկինն են,քանի որ ինքներդ նշեցիք,որ մարդիկ վախենում են ներդրում կատարել:Այդ դեպքում ով է այդ համարձակը? Ճիշտ է, Սաշիկը:Ինչու? Որովհետև նա չի վախենում:Ինչու? Որովհետև նա նախագահի եղբայրն է: Իսկ դա ինչ կապ ունի? այս մի հարցին էլ Դուք պատասխանեք:

    • Վարդգես says:

      + նա ներդրում չի անում: Դա բյուջեի փողերով ա դրված: Որ կորեն էլ էդ փողերը, իրանց սրտին դարդ չի լինի: Զարմանալի ա, որ նույնիսկ ըստ պարոն Աբրահամյանի, երթևեկության կանոնների պահպանման հսկողությունը, որ ՃՈ-ի ֆունկցիան ա, այսինքն պետության, կարա ինչ-որ մեկի թեկուզ աբդուլ համիդի բիզնեսի լինի: Ոնց ա, որ ըտենց ա: Խի երթևեկության կանոնների պահպանումը մենակ արագությունն ա՞: Բա էն հաբռգած վարորդները, որ հոծ գիծ են հատում, հենց թեկուզ արագաչափի տակ, բա դրա՞նց ով ա նկարում: մեկ էլ Բագրատաշենի մաքսայինի տարածքի արագաչափն ա արդարացված, բա ոնց: քանի վթար ա եղել էդ մաքսայինի տարածքում, որ զգուշացել են ու արագաչափ դրել: ըտեղ որ շատ էլ ուզես, արագ չես քշի: ոչ մեկին պետք չի երթևեկության անվտանգությունը: մենակ փող ա պետք: իսկ սեքյուրիթի ա, դրիմ ա, ինչ ա, դրանց այո քցել ա պետք` ընենց մեքենա վարելով, որ ոչ մի կոպեկի տուգանք չգա: հլը տենանք էդ դրած փողերը ոնց են հետ բերելու: ասում-խոսում ենք, էլի:

  13. Gevorg says:

    էն որ կարգապահությունը անհրաժեշտություն ա (ջրի նման) դա միանշանակ ա(աներկբա),բայց…… հասարակ քաղաքացուն կոչ եք անում,եղի՛ր կարգապահ և մի վախեցիր արագաչափ մարագաչափերից։OK եկեք համաձայնվենք մեր հեղինակի հետ,բայց մի փոքր վերապահումով,որ հենց ինքը մեր վերին ատյաններին հորդորի,որպեսզի նրանք ու նրանց оборзеть եղած մերձավորները «օրինակ» ծառաեն իրենց կարգապահ վարքով(մայթերով գոնկա չանեն,ոստիկանի հետ ամբողջ քաղաքով բռնոցի չխաղան ,երթևեկությունը անձնական կայֆերի համար կատվածահար չանեն,և շատ ու շատ «մանր մունր» զանցանքներ)թե չե հասարակ քաղացուց էս տեսակ խանական լծի առկայությամբ գերմանական կարգապահություն եք քարոզում։Ականջդ կանչի Քավոր Պետրոս

  14. David says:

    Համամիտ եմ Կարապետի հետ, բայց համամիտ չեմ տուգանքների չափերի հետ: Այստեղ հայ ագահության և անխղճության ողջ էությունն է դրսևորվում:Իրական խախտողները երբեք էլ չեն մուծում, դրանք հանվում են, քանի որ խոշոր եղջերավորներ են:

  15. ՀՀ քաղաքացի says:

    Ասում եք «Չքցել» գործարարներին …միանգամից ասեք` Հայաստանից արտաքսեք Սաշիկին…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930