Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վիկտոր Ռեբեցը մեզ` հայերիս, մարդու տեղ չի դնում». Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցներ (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Ապրիլ 25,2014 14:03

Այսօր առավոտյան ժամը 8-ից մինչև 10-ը Գյումրու լոկոմոտիվային դեպոյի մեքենավարները գործադուլ էին հայտարարել` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցից պահանջելով վերանայել իրենց աշխատավարձերը ու աչքի չափով չգրել այն:

«Մենք ստանում ենք ժամավարձ, սակայն չգիտես ինչպես է լինում՝ մեր աշխատավարձը օր օրի պակասում է, 20-25 տոկոսով կրճատվել է: Էնպիսի հաշվապահներ ունենք, որ մեզ ֆռցնում են, էնպես են մեզ ցույց տալիս, թե մի բան էլ ավել են գրել: Եթե ուզում են երկաթգիծը մաքրել, առաջինը աշխատանքից պիտի հեռացնեն երեք հաշվապահներին` Սեդային, Ռիմային, Վեներային, մեկ-մեկ հատ օլիգարխ են էս կանայք, անգամ ականջներիս կպել է, որ սուպերմարկետներ են բացել: Երբ ուզում ես զանգի ու ասա գումարս պակաս ես գրել, կասի` քեզ մի բան էլ ավել ենք գրել: Իրանք թվերի հետ խաղերի մեջ են, ֆոկուսների մեջ են, ու ասում են` ինչ ուզում եք արեք, ուր ուզում եք բողոքեք: Ուզում ես օրինակի համար 100 ժամ աշխատի, կվճարի 100 հազար դրամ, ուզում ես 200 ժամ աշխատի, էլի նույնը կվճարի, աչքի չափով է իրենց մոտ: Էսօր մեքենավարի օգնականինը իջել է 100-110 դրամ ու պատկերացրեք դա էս վտանգավոր, պատասխանատու աշխատանքի դեպքում: Վերջը մենք գիշերային աշխատող ենք, ամեն վայրկյան մեզ պատահարներ, վթարներ են սպասվում: Երևանյան խանութներից սկսած պարտք ենք, բա սա ապրելո՞ւ ձև է: Մեր միակ պահանջն է` թույլ տան մարդավայել ապրենք:

Անգամ չգիտես՝ քո բողոքը ում ներկայացնես .Վիկտոր Ռեբեցը մեզ հետ ընդհանրապես չի հանդիպում, նա թեև երեք ամիսը մեկ պարտավոր էր գալ ու հանդիպել մեզ, բայց մեզ` հայերիս, մարդու տեղ չի դնում: Մեկ տարի է`չէր եղել Գյումրիում, եկավ 10 րոպեով, էն էլ երբ մեր բողոքը նկարահանել ու ցույց էին տվել, լրատվամիջոցներին անգամ բանի տեղ չդրեց: Իսկը ֆեոդալական դարաշրջան է մեզ մոտ:

Մեզ պատճառաբանում են, թե բեռնափոխադրումների ծավալն է նվազում, դրա համար ենք ձեր փողը կրճատում: Բայց իրենք խելքից դուրս հարկեր են սահմանել, և էն ընկերությունները, որոնք Շայդուլինի ժամանակ իրենց բեռները փոխադրում էին երկաթուղով, այսօր հրաժարվում են, գերադասում են երկու մեքենա վերցնել ու իրենց բեռը փոխադրել, քան «Հարավկովկասյան երկաթուղու» չտրամաբանված հարկերը վճարել: Թող մի վագոնի բեռնափոխադրումի արժեքը էսօր չդնեն 10 հազար դոլար, թող դնեն 8 հազար դոլար, մենք ի՞նչ անենք: Բա Շայդուլինը ինչ տեսակ մարդ էր, խելացի, գործի վարպետ, մեր դրության մեջ մտնող, մարդկային, նա կանչում էր բոլոր բեռներ փոխադրող ընկերություններին, բանակցում, որպեսզի բոլորը գային ու օգտվեին երկաթուղուց: Մենք էսօր կարող ենք մենակ տեղական հումքը փոխադրելով երկաթուղին պահել, ասենք՝ Էջմիածնի ավազն է, շաքարի գործարանի ապրանքն է, բայց էդ մարդկանցից էնպիսի խելքից դուրս փողեր են պահանջում, որ փախնում են», -ասացին մեքենավարները:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Վերջիններս նեղվեցին, որ Ռեբեցը Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնին է հովանավորում, իսկ իր աշխատակիցների համար գումար չունի:

Ի դեպ, երկաթուղայինները նաև նշեցին, որ Հայաստանում բացի ոստիկանությունից, այլ համակարգ չի աշխատում. նրանց ներկայացմամբ, իրենք գործադուլի մասին պաշտոնապես իրազեկել են բոլոր կառույցներին` Շիրակի մարզպետարանին, Գյումրու քաղաքապետարանին, Մարդու իրավունքների պաշտպանին, ԱԱԾ-ին, սակայն միայն ոստիկաններ են ներկայացել:

PrevPhoto
NextPhoto

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930