Սերժ Սարգսյանն իր վարչախմբով խաչ է քաշել Ցեղասպանության ճանաչման գործընթացին վրա: Կարծում է նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը:
Նրա համար տարօրինակ չէ, որ երեկ ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգներն, այնպես էլ միջազգային հանրությունը խուսափողական հայտարարություններ արեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ.
«Որովհետև այդ երկրները մտածում են, որ եթե արձանագրությունները դեռ ուժի մեջ են, եթե գործընթաց է գնում, ինչո՞ւ մենք խանգարենք այդ գործընթացին: Դրա համար Սերժ Սարգսյանն իր հանցավոր վարչախմբով խաչ քաշեց Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա»,- ասաց ազատամարտիկը: Նա նաև անդրադարձավ հայկական բանակի ներկայիս մարտական վիճակին՝ կարծիք հայտնելով, որ հարկավոր է էլ ավելի հզորացնել մեր զինված ուժերը. «Եթե մենք չունենանք բանակ, այսինքն` տեր չկանգնենք մեր բանակին, ստիպված կլինենք թշնամու բանակին կերակրել:
Հրապարակումն՝ ամբողջությամբ այստեղ: