Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Ինքնանպատակ «բզբզելն» անօգուտ է»

Ապրիլ 25,2014 13:46

ԿԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Աշոտյանի ապրիլի 23-ին հանձնարարականը իր ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների աշխատակիցներին, որով տեղեկացնում է, որ կուտակային կենսաթոշակային 5% պարտադիր վճարները գանձվելու են մինչեւ սեպտեմբերի 30-ը, իրարանցում է առաջացրել:

Ըստ որոշ տեղեկությունների , վաղը որոշ մանկավարժներ ու դաստիարակներ հավաքվելու են ԿԳ նախարարության շենքի մոտ՝ պահանջելու կատարել Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ պարտադիր 5% վճարները չգանձելու մասին որոշումը:

Ashotyani handznararakanԱյս առիթով ԿԳ նախարարությունը հաղորդագրություն է տարածել: «Նախորդ կառավարության միասնական դիրքորոշումը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի շուրջ ՍԴ-ի կայացրած որոշման վերաբերյալ, որը հայտարարվել է ապրիլի 3-ի ՀՀ կառավարության համապատասխան նիստում, կրթության և գիտության նախարարությունը շրջաբերական նամակով, որպես ի գիտություն, տեղեկացրել է ուսումնական հաստատություններին: Նոր կառավարության դիրքորոշումը, տվյալ խնդրի առնչությամբ, նույնպես պատշաճ կերպով կտեղեկացվի նախարարության ենթակայության համապատասխան կառույցներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը հայտարարել է. «Ակնհայտ է, որ փաստաթղթաշրջանառությունը որոշակի ժամանակ է պահանջում. «բանավոր խոսք կառավարության նիստին- գրավոր հանձնարարական – շրջաբերական նամակ հաստատություններին» շղթան երկար է և ժամանակատար: Դժվար չէ հասկանալ սա:
Ապրիլի 23-ին իջեցված շրջաբերականը ստորագրվել և առաքվել է մինչև ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանի հայտնի ելույթը նույն օրը տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստին: Սա էլ է ակնհայտ: Իմ տպավորությամբ, որոշների սրտով չէ ՀՀ կառավարության կառուցողական կեցվածքն ու վերջին հրապարակային ելույթները թեմայի առնչությամբ: Որոշները ոչ թե խիստ արդիական խնդրի լուծում են ակնկալում, այլ հնարավորություն ինքնանպատակ «բզբզելու»: Անօգուտ զբաղմունք է դա: ՀՀ ԿԳՆ-ն ՀՀ կառավարության մաս է եւ իրականացրել ու իրականացնելու է բացառապես ՀՀ կառավարության քաղաքականությունը: Անհոգ եղեք»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ԵՊՀ աշխատակիցներ says:

    Նորություն չէ ԿԳ նախարարի և նրա ,,ղեկավարած,, կառույցի անգործության մատնված ,,գործելակաերպը,, որի արդյունքում ամիսներով ձգձգվում և պատասխան չի տրվում հրատապ լուծում պահանջող ժամկետային փաստաթղթերին ու դիմումներին` իրենց անդառնալի բացասական հետևանքներով:
    Մինչդեռ օրենքը մշտապես խախտող և շրջանցող նախարարը և ԵՊՀ իր ,,նմանները,,ողջամիտ ժամկետները խախտելու և իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար վաղուց պիտի հեռացված լինեին կրթական ասպարեզից…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930