Ապրիլի 24-ին Չինաստանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 99–րդ տարելիցին նվիրված հավաք-ընդունելություն:
Դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղիկների զետեղման և խնկարկման արարողություն: Այնուհետև դեսպանության ընդունելությունների սրահում ներկաներին ողջունեց և ելույթ ունեցավ ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, ով նաև ներկայացրեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ իրականացվելիք հիմնական ծրագրերը, որոնց շուրջ տեղի ունեցան շահագրգիռ քննարկումներ:
Միջոցառմանը մասնակեց և ելույթով հանդես եկավ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ինչպես նաև Պեկինի տարբեր համալսարանների հայ ուսանողներ, գործարարներ:
Ելույթների ավարտին ցուցադրվեց Հայոց Ցեղասպանության վերաբերյալ փաստավավերագրական ֆիլմ:
Կարդացեք նաև
Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ անցկացվեցին նաև ՉԺՀ Շանհայ և Հոնկոնգ քաղաքներում: