Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարծում, թե ոչ կոռեկտ եմ եղել». ՀՀ նախագահին զայրացրած ակադեմիկոս

Ապրիլ 25,2014 13:32

Aravot.am-ը ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանին խնդրեց մեկնաբանել ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի այն արտահայտությունը, թե ԳԱԱ տարեկան ժողովում իր՝ Սեւանից ջուր բաց թողելու հայտարարությունը, որ զայրացրեց նաեւ ՀՀ նախագահին, ոչ կոռեկտ էր, եւ Ռուբեն Ջրբաշյանը իբր Սեւանի ջրերը «խառնել» է այլ ջրերի հետ:

«Ես ոչ մի մեկնաբանություն չեմ տա այդ արտահայտությանը, որովհետեւ չեմ գտնում, թե ոչ կոռեկտ եմ եղել: Ի՞նչ է նշանակում Սեւանի ջրերը խառնել եմ այլ ջրերի հետ: Իմ հարցադրումն այն էր, որ ջրերի մեծ տոկոսը կորչում է անվերադարձ, հիմա Սեւան է գնում, թե Արաքս է լցվում, ի՞նչ նշանակություն ունի մեր գյուղատնտեսության համար»,-ասաց ակադեմիկոսը:

Հիշեցնենք, որ նա մտահոգություն էր հայտնել, թե չի կարելի թույլ տալ, որ Սեւանից մեծ ծավալով ջրի բացթողումներ կատարվեն՝ ընդգծելով, որ Սևանա լիճը ոչ միայն բնապահպանական, այլեւ ռազմավարական եւ հայ ժողովրդի գոյատևման օբյեկտն է:

«Մեր ժողովուրդը կարող է այստեղից վերանալ, եթե չունենալ ջուր: Հարգելի ընկերներ, հարգելի դեպուտատներ, ինչպիսի հեշտությամբ դուք ձեր՝ անկարողություն ասեմ, անընդունակություն ասեմ, շատ կարճ ժամանակային հարցերը լուծելու համար այսպիսի հեշտությամբ դնում եք Սևանի ջրի ավելցուկը բացելու հարցը»,- ԳԱԱ տարեկան ժողովում հայտարարել էր Ռուբեն Ջրբաշյանը:

Aravot.am-ի հետ զրույցում գիտնականը հավելեց, որ գոյություն ունի Սեւանի պետական հանձնաժողով, որի ղեկավարն է, իր ձեւակերպմամբ, շատ հարգված , շատ գիտելիքներ ունեցող Վլադիմիր Մովսիսյանը: «Նա թվերով, ամեն ինչով հանգամանալից կբացատրի, իսկ ես ինձ չեմ վերապահի դա անել: Այլ պարզաբանում եւ բացատրություն չեմ տա, թվերով ու փաստերով այլեւս ոչինչ չեմ ասի, որովհետեւ, կրկնում եմ՝ կան այդ հարցերով զբաղվող կոնկրետ մարդիկ: Իսկ եթե նրանք չեն զբաղվում, դա նրանց թերացումն է: Ինձ մնում էր հարցը եւս մեկ անգամ բարձրացնել, ընդգծել խմելու ջրի հետ կապված ընդհանուր խոսակցությունը, որ քաղցրահամ խմելու ջուրը մեր ապագայի ամենակարեւոր բնական հարստությունն է եւ այն պետք է աչքի լույսի պես պահպանել, սա էր ամբողջը»:

Հավելենք, որ Aravot.am-ի հետ զրույցում, ակադեմիկոսի անունը լսելուն պես, բնապահպանության, երկրաբանության ոլորտի մասնագետների առաջին իսկ արձագանքն  այն էր, որ ակադեմիկոս Ջրբաշյանը մասնագետ է, որի մասնագիտական կարծիքը անքննելի է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. zaven says:

    Երբ կարգը հասեր է լուրջ գիտնականները քննադատել ստորին հաշիւներով,նուազագոյնը մեր ամենագէտ
    նախագահը եւ իր հայրենակիցները չվշտացնելու համար,ակադեմիային գործունէութիւնը կասեցնելը ամէնէն ճիշդ ուղին է,,,

  2. Գալուստ Ենոքյան says:

    70 ականների սկզբում, դպրոցն ավարտելուց հետո, աշխատում էի Ակադեմիայի ֆունդամենտալ գրադարանում , որպես բանվոր էքսպեդիտոր…գրադարանը այն ժամանակ Ակադեմիայի Նախագահության շենքում էր…իրականում այն նաեվ սրբավայր էր ուր կարող էիր տեսնել քո սովորական մարդու աչքերով, աշխարահռչակ մեծանուն գիտնականների ,ինպիսիք էին Կելդիշը, Ալեքսանդրովը…մեր գիտության հսկաները Համբարձումյանը, Շահինյանը, Գյուրզադյանը…նույնիսկ զորավար Բաղրամյանը…ինձ նման մի պարզ,հասարակ երիտասարդի համար նախագահության դահլիճում տեղի ունեցող նիստերը մի արտակարգ խրախճանք էին, երբեմն աննկատ հայտնվում էի այնտեղ…
    Իսկ այսօր այդ սրբավայրում հայտնվել են անբարտավան , գռեհիկ պաշտոնյաներ , որ համարձակվում են ՀԱՅ ԱԿԱԴԵՄԻԿՈՍԻՆ որ ճանաչված է աշխարհով մեկ ընդմիջել…ակամա հիշեցի գրադարանի այդ տարիների ղեկավար Ակադեմիկոս Արարատ Ղարիբյանին…նրա գրասենյակ էր մտել Ակադեմիայի բանվոր Ալին, բողոքելու որ իր աշխատավարձը բարձրացնեն եվ հոխորտացել էր թե «Ընկեր Ղարիբյան մուրճն ու մանգաղը մերն է…» Ղարիբյանն էլ բորբոքված վրա էր բերել թե « հլա ես անգրագետ եզդուն տեսեք, եկել է Հայ ակադեմիկոսին խելք է սովորեցնում…» Այս ուր ենք հասել հայեր, ինչքան պիտի կուլ տանք էս անարգանքը…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930