Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստագետը՝ Վազաշենի խնդիրների մասին. «Սահմանին է հասել նաև արվեստագետի համբերությունը»

Ապրիլ 25,2014 13:26

Ադրբեջանի սահմանակից Վազաշեն գյուղի և Ադրբեջանի ընդհանուր սահմանը 18 կմ է: Գյուղը լեռնապարի երեք կողմից դիպուկահարների թիրախում է գտնվում: Պաշտոնական տվյալներով 860 մարդուց կազմված համայնքում 47% արտագաղթ է արձանագրված:

Այսօր «Մեդիա կենտրոն»- ում քննարկվեցին Վազաշենի տնտեսական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը, որոնց շարքում առաջինն է համայնքի համար էլեկտրական չորանոցի ձեռքբերումը, մանկապարտեզի շենքի վերականգնումը, որը ռմբակոծվել է ադրբեջանական կողմից:

Վազաշենին ուղղված ծրագրերը ներկայացրին «Արվեստագետները՝ սահմանամերձ գյուղին» նախաձեռնության հեղինակները: Նրանք ապրիլի 25-ից մայիսի 23-ը «Ոսկե դար» պատկերասրահում կազմակերպում են «Արվեստը՝ սահմանին» ցուցահանդեսը, որի հասույթը կտրամադրվի գյուղի համար պտղի և բանջարեղենի չորանոցի գնմանը, որ դիպուկահարների գնդակի տակ գտնվող վազաշենցին գոնե կարողանա տնամերձից քաղած առատ բերքով չիր ստանալ:

«Արվեստը՝ սահմանին» ցուցահանդեսի խորհրդատու Լուսինե Քասարջյանը, համեմատականներ անցկացնելով ցուցահանդեսի անվան հետ, նշեց. «Սահմանին է հասել թե արվեստագետի, թե քաղաքացու համբերության բաժակը և պատահական չէ, որ ցուցահանդեսն ունի նման խորագիր»: Նշենք, որ արդեն մեկնարկել է «Համակողմանի աջակցություն սահմանամերձ Վազաշենին» ծրագիրը:

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը նշեց, որ փորձելով օգտագործել մեդիա միջոցները ուզում են ներկայացնել հայրենիքի սահմանամերձ գյուղերի առօրյան ու խնդիրները և նշեց. «Վազաշենը երևակայական տարածք չէ, սա մեր հայրենիքի տարածքն է և Վազաշենը միակը չէ: Ուզում ենք կենսունակ, արժանապատիվ, ինքնակազմակերպվող կյանքով ապրող համայնքի մի մոդել ստեղծել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Garegin says:

    Շնորհակալություն արվեստագետներին, սահմանամերձ Վազաշեն գյուղի խնդիրներին արձագանքելու համար: Ինչ վերաբերվում է էլեկտրական չորանոցի ձեռքբերմանը, ապա դա անհրաժեշտ, սակայն այս պահին գլխավոր խնդիրը չէ, իսկ ավելի քան 23 տարի առաջ ազերիների կողմից ռմբակոծված և մինչ օրս չվերանորոգված մանկապարտեզի շենքի հարցը խիստ ուշագրավ է: Ուշագրավ է, քանի որ ՀՀ կառավարությունը մարզերին հսկայական գումարներ է հատկացնում, ամեն տարի մոտ 1,5 մլրդ դրամի կարգի միայն Տավուշին, իսկ մանկապարտեզի վերանորոգման հարցը անցած 23 տարիներին այդպես էլ հրատապի կարգավիճակ ձեռք չի բերել: Բացի դրանից 2013թ. Տավուշի մարզում ՀՀ բյուջեից և միջազգային կազմակերպությունների կողմից մոտ 26 մլրդ դրամի ներդրումներ է կատարվել, որից 21,5 մլրդ դրամը քաղաքաշինության ոլորտում, սակայն ինչպես Վազաշենի մանկապարտեզի վերանորոգման, այնպես էլ Այգեպարի մանկապարտեզի երեխաների անվտանգությունն ապահովող 30 գծամետր պատ կառուցելու նպատակով գումարներ չեն գտնվել: Բացի դրանից ավելի քան 14 տարի մարզպետ աշխատած Արմեն Ղուլարյանին որևէ մեկը չի հարցնում, թե բյուջեից հատկացված գումարները որտեղ և ինչ նպատակնարի է ծախսվել, հավանաբար հարցնողներն ամեն ինչից տեղյակ են և արդյունքներով բավարարված:
    Այս իրավիճակի համար անմիջական պատասխանատուն հատկացված գումարները մսխող և փողերի լվացումով զբաղվող մարզպետ Արմեն Ղուլարյանն է իր հովանավոր, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ: Հետաքրքիր է ինչպիսի վերաբերմունք կցուցաբերի նորանշանակ վարչապետը, յուրային համարվող Արմեն Ղուլարյանի նկատմամբ, ժամանակը ցույց կտա և այդ ժամանակն էլ դատավորը կլինի վարչապետի կողմից վարվող քաղաքականության: Տավուշեցիները հույս ունեն, որ Արմեն Ղուլարյանը ոչ միայն պաշտոնանկ կարվի, այլև մարզի տնտեսությունն այս վիճակին հասցնելու համար պատասխանատվության կենթարկվի, եթե իրարկե իրավական բառը մեր պետությանը հարիր է:

  2. Anna says:

    Տավուշի ,,անմահ Կոշչեյը,, դժվար պաշտոնանկ արվի,նա իր աշխատած ողջ ժամանակահատվածում աշխատել է ու աշխատում է անպատժելիության կարգավիճակով:Ոչ ոք չի հարցնում թե որտեղ և ինչպես է ծախսում պետբյուջեից տրամադրված գումարները,ինչ սկզբունքով է ընտրում կադրերին,ինչ սկզբունքով է նպաստում առկա աննախադեպ արտագաղթին:Որտեղ ինչ թիվ պետք է՝ նկարում է,որտեղ ինչ իրեն հարմար է՝ ասում է,որտեղից հնարավոր է ,,փող լվանալ,,՝ արվում է, որտեղ փող չկա՝ ոչինչ չի արվում /ան-կախ կարևորության աստիճանից/:Հովանավորները թևերը փռում են,իսկ անհրաժեշտ գործերը՝ մնում,տավուշցին արտագաղթում է,սահմանամերձ գյուղերում մնում են ծերերը:

  3. ԲՂԴՈ says:

    Ինչքան ներդրումներ անեք,մեկա Ղուլը պտի տանի,իրա ձեռից բան չի պրծնում:Հալալա սրան հորս արեվ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930