Հատված «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության անդամ, պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ հարցազրույցից:
-Շատերին է հետաքրքրում՝ ՕԵԿ-ը կհայտարարի՞ ընդդիմադիր լինելու մասին։
-Հասկանում եմ լրագրողների հետաքրքրությունը, բայց, կարծում եմ, պետք է զինվել համբերությամբ։ Բնականաբար ապրիլի 25-ի ասուլիսում Ա.Բաղդասարյանը կներկայացնի մեր ապագա քաղաքական ուղեգիծը։ Այս պահին կարող եմ ասել, որ ՕԵԿ-ը առաջնորդվում է աշխարհում ընդունված մոտեցումով՝ եթե իշխանություն չես, ուրեմն ընդդիմություն ես։
-Եթե հարցնեմ՝ մտադի՞ր եք միանալ խորհրդարանական քառյակին, թե՞ ոչ, դարձյալ նո՞ւյնը պիտի ասեք։
-Իսկ ե՞րբ մենք չենք համագործակցել մեր գործընկերների հետ։ Մի բան հստակ է՝ որտեղ մի լավ գործ կա, «Օրինաց երկիրն» այնտեղ է. կա’մ որպես նախաձեռնող, կա’մ, եթե որեւէ մեկը լավ գործ է նախաձեռնել, մենք եղել ենք նրա կողքին, աջակցել ու զորակցել։ Այն, ինչը մեր ժողովրդի շահերի դեմ է, մենք միշտ եղել ենք եւ կլինենք դրա դեմ, անկախ նրանից՝ ընդդիմությո՞ւն ենք, թե՞ իշխանություն, եւ կողմ կլինենք այն ամենին, ինչը բխում է մեր ժողովրդի շահերից։ Այսինքն՝ լավին լավ ենք ասելու, վատին՝ վատ։
Կարդացեք նաև
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում