Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Էրդողանի` հայտարարության բովանդակությունը որեւէ նոր բան չէր պարունակում» (Տեսանյութ). «Ա1+»

Ապրիլ 25,2014 13:13

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ արված հայտարարության բովանդակությունը որեւէ նոր բան չէր պարունակում։ Կարծում է Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հայկազուն Ալվրցյանը։

«Նրանք մշտապես Հայոց ցեղասպանությունը ժխտել են, մշտապես ուրացել են եւ միշտ էլ նույն պատճառաբանությամբ, թե դրանք տեղի են ունեցել առաջին համաշխարհային պատերազմի թատերաբեմում, եւ այդ իրադարձություններում տուժել են նաեւ Օսմանյան կայսրության մյուս ազգերը։

Ավելին` նրանք ունեն հատուկ ծրագիր, որ փայլուն կերպով իրենց հասարակության մեջ տարածում են մանկապարտեզներից, դպրոցներից սկսված, մամուլի միջոցով, հասարակական-քաղաքական կազմակերպությունների միջոցներով. դա այն է, որ հայերն են իրականացրել թուրքերի դեմ ցեղասպանություն»,-ասաց պարոն Ալվրցյանը՝ հավելելով, որ նորությունն այն էր, որ հայտարարությունն արվեց ապրիլի 24-ի նախօրյակին։

Հրապարակումն ամբողջությամբ այստեղ.

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930