Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյան. «Նախորդ կառավարությունը ձախողումներ չի ունեցել, հիմա նոր կադրեր են պետք»

Ապրիլ 25,2014 13:04

«Օրինաց երկիր» կուսակցության՝ կոալիցիայից դուրս գալը ըստ էության չի խաթարի Ազգային ժողովում որեւէ օրենքի նախագծին քվորում ապահովելու համար: Այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր, ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքերով՝ «Ես համոզված եմ՝ կառավարության գործունեության ծրագիրը կհաստատվի, նախորդ տարվա բյուջեի կատարողականը եւս կհաստատվի եւ ոչ մի արտահերթ նիստ չի լինի: Հանրապետականներն ունեն 70 պատգամավոր, որը ձայների մեծամասնությունն է»:

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Սահմանադրական բարեփոխումների մասին արտահայտած բացասական կարծիքին, պարոն Մինասյանն ասաց. «Եթե դուք նկատել եք, Քոչարյանի արտահայտած տեսակետները ավելի հաճախ համընկնում են Բարգավաճ Հայաստանի տեսակետներին: Սահմանադրական բարեփոխումների մասին արտահայտած կարծիքը նույնպես համընկնում է Բարգավաճ Հայաստանի կարծիքին»:

Հարցին՝ ի՞նչ չարեց էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանը եւ ի՞նչ տնտեսական ձախողումներ է ունեցել նախորդ կառավարությունը, որ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց, ՀՀԿ պատգամավորն ասաց. «Նախորդ կառավարությունը տնտեսական ձախողումներ չի ունեցել: Հիմա իրավիճակն այնպիսին է, որ նոր լուծումներ են պահանջվում եւ նոր կադրեր, իսկ պարոն Ավանեսյանն արեց այն ամենը, ինչ պիտի անեց պաշտոնի բերումով»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Մանրամասն` շուտով տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ԵՊՀ աշխատակիցներ says:

    Ցինիզմն էլ չափ ու սահման պիտի ունենա …,! սրանց միայն ու միայն ,,քվորում,,-ն է հետաքրքրում… ոչ մի պարագայում, որևէ կերպ իրենց գարշելի ոճը չեն փոխում …
    Ոստի և պիտի հեռացվեն ասպարեզից և պատասխան տան ժողովրդին պատճառած տառապանքների ու հարստարումների համար ….

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930